ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շառլ Միշելը հանդես կգա մինչև 2030 թվականը ԵՄ-ն ընդլայնելու կոչով․ FT

Եվրամիությունը պետք է պատրաստ լինի մինչև 2030 թ.-ը նոր անդամներ ընդունել իր կազմում: Այս մասին հաղորդում է բրիտանական Financial Times թերթը՝ վկայակոչելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ելույթի նախագիծը։ Միշելն այսօր ավելի ուշ ելույթ կունենա Սլովենիայի Բլեդ քաղաքում XVIII միջազգային ռազմավարական համաժողովի բացմանը։

«Եթե մենք ցանկանում ենք, որ մեզ վստահեն, մենք պետք է խոսենք ժամկետների մասին: Մինչ մենք պատրաստում ենք ԵՄ-ի հաջորդ ռազմավարական օրակարգը, մենք մեր առջև պետք է հստակ նպատակ դնենք... Մենք մինչև 2030 թվականը պետք է երկկողմանիորեն պատրաստ լինենք ընդլայնմանը: Այժմ մենք պետք է ընդլայնումը դիտարկենք որպես մեր գլխավոր խնդիրներից մեկը: Ե՛վ ԵՄ-ի համար, և՛ նրա ապագա անդամ պետությունների», - մեջբերում է Financial Times-ն իր տրամադրության տակ հայտնված ելույթի նախագծից։

Ներկայում ԵՄ-ին անդամակցության պաշտոնական թեկնածուներն են Ալբանիան, Մոլդովան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Թուրքիան, Ուկրաինան և Չեռնոգորիան։

«Սա հավակնոտ է, բայց` անհրաժեշտ: Դա ցույց է տալիս, որ մենք լուրջ ենք տրամադրված: Հնարավորությունների պատուհանը բաց է: Մեզ հարկավոր է համապատասխանաբար գործել», - իր ելույթում կնշի Եվրոպական խորհրդի ղեկավարը:

Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու շուրջ ամենաերկարն է բանակցություններ վարում՝ 2005 թվականից սկսած։ Չեռնոգորիան թեկնածուի կարգավիճակում է 2010 թվականից։ Վերանշյալ երկրներից որևէ մեկը հստակ ժամկետներ չունի միավորման կազմ ընդունվելու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: