ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սարգիս Ստեփանյանը՝ աշխարհի չեմպիոն

Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում մեկնարկել է Պարաբազկամարտի աշխարհի 25-րդ առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի Պարաբազկամարտի հավաքականը, հայտնում է Panorama.am։

Պարաբազկամարտի Աշխարհի առաջնության 80 կգ. քաշային կարգում ձախ ձեռքով Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Սարգիս Ստեփանյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի հաշմանդամային սպորտի Ֆեդերացիան։

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի մայոր Սարգիս Ստեփանյանը 2014 թվականի ամռանը հակառակորդի դիվերսիոն հարձակման ժամանակ վիրավորվել էր՝  արկի պայթունից կորցնելով երկու ոտքն ու ձեռքը: Վիրավորումից ամիսներ անց նա ոտքի կանգնեց, սկսեց քայլել, զբաղվել սպորտով։ Այսօր նա արդեն հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն է։ Նրան  հաջողվել է մի քանի անգամ բարձրացնել 32 կգ կշռաքար և նրա սահմանած ռեկորդն ամրագրված է «Դյուցազնագրքում»։ Պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալով, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալներով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: