ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գորիսում ձերբակալվել են բլոգեր Միկա Բադալյանը և Sputnik ռադիոյի մեկնաբանը․ դեպքին անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ն

Ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանն ու Sputnik Արմենիա ռադիկայանի սյունակագիր Աշոտ Գևորգյանը նախօրեին երեկոյան ձերբակալվել են Գորիսում, այժմ նրանք ՔԿ-ում են։ Գրել է Սպուտնիկ Արմենիան։

Sputnik Արմենիայի տեղեկություններով ՝ ընթանում են քննչական ընթացակարգեր, սակայն թե ինչն է եղել ձերբակալման պատճառը, դեռևս չի հաղորդվում։ Մեր գործընկեր Աշոտ Գևորգյանը մեկնել է Սյունիք ՝ սահմանամերձ շրջաններում կյանքի մասին իր հեղինակային «Մենք» նախագծի շրջանակներում ռադիոնյութեր պատրաստելու համար: Նրա ծրագրերն աչքի էին ընկնում 2020 թվականի պատերազմից հետո ձևավորված իրականության սուր դատողություններով և քննադատական գնահատականներով։ Նա հայտնի է նաև որպես կինոռեժիսոր և դերասան, փոխանցում է Tert.am։

Միկա Բադալյանին արդեն ձերբակալել էին «Երևանում և նրա սահմաններից դուրս նախապատրաստվող ահաբեկչությունների» մասին իբր կեղծ տեղեկություններ տարածելու համար, սակայն նա գրավի դիմաց ազատ էր արձակվել: Ավելի վաղ այն մասին, որ Միկա Բադալյանը կապի դուրս չի գալիս, գրել էր «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը:

Իրավիճակին արդեն արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա չի բացառել, որ սա ևս մեկ սադրանք է՝ կապված Երևանում ռուս-հայկական մեդիահամաժողովի անցկացման հետ:

«Նրանց սադրանքը, ովքեր քնում և տեսնում են, թե ինչպես փչացնել երկու երկրների հարաբերությունները։ Իսկ դրա մեջ Արևմուտքը շատ մեծ գումարներ է ներդրել։ Ակնհայտ է, որ դրան ուղղված ուժերը վերջին շրջանում ակտիվացել են։ Ես հրաժարվում եմ ընդունել, որ «խոսքի ազատությունը բոլորի բացարձակ իրավունքն է» կարգախոսով եկած իշխանությունը արտոնելու է լրագրողների նկատմամբ հետապնդումները և արգելափակելու է տեղեկատվության տարածումը», - գրել է նա։

Այս օրերին Երևանում ընթանում է ռուս-հայկական առաջին մեդիաֆորումը։ Ռուսական պատվիրակության անդամներին այսօր ընդունել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ նախօրեին նրանք հանդիպել են արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.11.2024
       
    29.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: