ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բայդենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմն ընդլայնելու առաջարկ կներկայացնի

CNN

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանի իր ելույթում պլանավորում է առաջարկ ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների կազմն ընդլայնելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։

«Կարծում եմ՝ նախագահ Բայդենը... փոքր-ինչ մանրամասնորեն կպատմի այդ մասին: Մենք հստակ հասկացրել ենք, որ կարծում ենք՝ եկել է ժամանակը՝ բարձրացնելու Անվտանգության խորհրդի կառուցվածքի հարցը», - ասել է նա բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցում։

Քիրբին հավելել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմը պետք է լինի «ավելի ներառական»։

Հրատարակությունը գրում է, որ Բայդենի համոզմամբ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմ «հինգ կամ վեց» նոր մշտական ​​անդամներ պետք է մտնեն, այդ թվում՝ Հնդկաստանը, Բրազիլիան, Գերմանիան և Ճապոնիան։ Բրազիլիան և Հարավային Աֆրիկան նաև հիշատակվել են որպես Անվտանգության խորհրդի հնարավոր մշտական ​​անդամներ, «սակայն պարզ չէ, թե արդյոք նրանք կունենան վետոյի իրավունք»։

Այժմ ՄԱԿ-ի ԱԽ-ն ունի հինգ մշտական անդամ՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և Չինաստանը։ Խորհրդի կազմում են նաև 10 ոչ մշտական անդամներ, որոնք ընտրվում են երկու տարի ժամկետով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    29 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: