ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ոսկերչությունն ու ադամանդագործությունը ՀՀ տնտեսական համակարգում

2014 թ.-ին համաշխարհային ոսկու շուկայում գրանցվել է 4 տոկոս քանակական նվազում՝ 4,087.6 տոննայից իջել է մինչև 3,923.7 տոննայի: Սակայն, դրան հակառակ, պահանջարկը, որը կազմում է 4,278.2 տոննա, մնացել է անփոփոխ: Առաջարկի անփոփոխ մնալը բացատրվում է ոսկու վերամշակմամբ: Ոսկերչական ապրանքների վիճակագրությունը ցույց է տալիս 10 տոկոս պահանջարկի նվազում՝ վերջին հինգ տարիների ընթացքում 2,152.9 տոննայից նվազելով մինչև 2,053.0 տոննայի 2014թ.-ին: Համաշխարհայինից տեղափոխվելով ներքին շուկա՝ փորձենք պարզել համապատասխան ոլորտի խնդիրները ՀՀ տարածքում: Աղյուսակ 1-ում պատկերված են 2013թ.-ի ոսկու և ադամանդի ներմուծման և արտահանման տվյալները՝ ըստ ՀՀ վիճակագրության:

 

Աղյուսակ 1. Ոսկու և Ադամանդի արտահանում-ներմուծում (աղբյուրը՝ ՀՀ վիճակագրության ծառայություն)

 

Անվանումը

Արտահանում (քանակը՝ տոննա)

Հազար դոլար

Ներմուծում (քանակը՝տոննա)

Հազար դոլար

Ոսկի

2.8

73579.8

3.8

168656.4

Ոսկերչական իրեր

0.6

22145.7

0.2

2549.2

Ադամանդ

0.001

88051.3

0.1

116442.2

(Աղբյուրը՝ ՀՀ վիճակագրություն)

Ինչպես երևում է աղյուսակ 1-ից, ոսկերչական իրերն իրենց արտահանման ծավալով գերազանցում են ներմուծումը: Սա լավ ցուցանիշ է, սակայն այս ոլորտում կան որոշ խնդիրներ, որոնց լուծումը կնպաստի համակարգի ավելի արդյունավետ գործունեությանը:

Հայաստանում ոսկերչության ոլորտի ներկայացուցիչները պահանջում են հարգորոշման արդիական մեթոդների կիրառություն, նաև իրենցից ներմուծող երկրների հետ հարգի փոխադարձ ճանաչման պայմանագրի կնքում, քանի որ ավանդական մեթոդով հարգորոշման ժամանակ ոսկյա ապրանքները քերվում են, հետևաբար ապրանքը արժեքի մեջ կորուստ է ունենում:

Հայաստանում ոսկերչությունը և ադամանդագործությունն իրենց բնույթով տարբերվում են տնտեսության մյուս ոլորտներից, հետևաբար այս ոլորտի խնդիրներն էլ իրենց առանձնահատկություններն ունեն: 2014 թվականին ադամանդի ներմուծումը կշռաչափով քիչ է եղել, սակայն գումարային առումով 30 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, սա որակի բարձրացման արդյունք է (աղբյուրը՝ Էկոնոմիկայի նախարարություն):

Ադամանդագործության ոլորտում աշխատուժի պակաս կա, ինչի հիմնական պատճառը նվազագույն աշխատավարձն է, որը գերակշռում է միջին մասնագիտական կադրերի շրջանակներում: Սակայն Էկոնոմիկայի նախարար Ճշմարիտյանը առաջարկել է բարձրացնել աշխատավարձերը, որպեսզի ոլորտը հրապուրիչ լինի հատկապես նոր մասնագետների համար, քանի որ հին մասնագետներն ակնարկում են, թե փոխարինողներ չունեն:

Ադամանդագործության ոլորտում խնդիր է բարձրացել հումքի ներմուծման գների հետ կապված: ՀՀ-ն իր հումքը ներմուծում է ՌԴ-ից, որը ոչ միշտ է համապատասխանում միջազգային շուկայի գներին, չնայած որ որակի առումով այն զիջում է: Պարզաբանումները ցույց են տվել, որ ՌԴ-ն շուկայականին համարժեք կամ դրանից ցածր գին է առաջարկում մեծ քանակի ներմուծման դեպքում: Կարելի է հետևություն անել, որ ՀՀ-ի համար նպատակահարմար է հումքի ներմուծում անել հնարավորինս մեծ քանակությամբ, սակայն այս դեպքում պատրաստի արտադրանքի քանակներն էլ կմեծանան: Ադամանդագործության ոլորտն ունի լուրջ մարքեթինգային լուծումների կարիք՝ ընդլայնելու համար շուկան: Ադամանդի հումքի ներմուծման քանակների ավելացումն ունի դրական կողմ. այն նվազեցնում է պատրաստի քարի ինքնարժեքը, նաև ստեղծում է նոր աշխատատեղեր այս ոլորտում: Այս ամենը հանգեցնում է նորից արտաքին շուկայի ընդլայնման անհրաժեշտությանը, ինչը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ աշխարհին ներկայանաք բարձր որակի ապրանքանիշով:

Ոսկերչության և ադամանդագործության ոլորտը շատ ուրույն տեղ ունի ՀՀ տնտեսության մեջ, քանի որ մենք ներմուծում ենք հումք և արտահանում ենք պատրաստի արտադրանք: Այս սկզբունքը պետք է կիրառել արտադրության բազմաթիվ ոլորտներում՝ հատկապես թեթև արդյունաբերության, որը ևս բավական ներդրումների և զարգացման կարիք ունի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 94%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    20°   
    15.05.2024
    22°  11° 
    16.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: