ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ-թուրքական արձանագրությունները կարող են կրկին ԱԺ ուղարկվել. իրավագետ

 

 

«Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է բացառիկ հարցազրույց «Ի Էլ էլ գործընկերություն» իրավաբանական ընկերության տնօրեն, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանի հետ:

 


- ՀՀ օրենսդրությամբ կարո՞ղ են արդյոք հայ-թուրքական արձանագրությունները կրկին ԱԺ վերադարձվել

- Հայ-թուրքական արձանագրությունների գործընթացը կարգավորվում է ՀՀ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 39.1 հոդվածով: Նշենք, որ 39.1 հոդվածը, ուժի մեջ է մտել 2010 թվականին օրենքում տեղի ունեցած փոփոխության արդյունքում: Պետք է նկատել, որ օրենքում չի խոսվում ստորագրությունը հետ վերցնելու մասին: Օրենքի նշված հոդվածում խոսվում է միայն գործընթացը կասեցնելու կամ դադարեցնելու մասին:

 Նախագահի նամակում՝ ուղղված Ազգային ժողովի նախագահին, ըստ էության խոսք չկար կասեցման կամ դադարեցման մասին: Եթե նամակում գրվածը բառացիորեն մեկնաբանենք, ապա պետք է նշենք, որ այնտեղ խոսվում էր իրավական փաստաթղթի ուղղակի հետկանչի մասին, ինչը դժվար է համարել դադարեցում, քանի որ նույն օրենքի 49-րդ հոդվածում «դադարեցնել» բառի կողքին գրված է «չեղյալ համարել», այսինքն՝ դրանք օրենքով համարվում են իրար հավասար արտահայտություններ:

Այստեղից առաջանում է մյուս հարցը. եթե Նախագահի նամակը չի ենթադրում արձանագրությունների դադարեցում, ուրեմն այն ենթադրում է կասեցում: Սակայն ամբողջ հարցն այն է, որ մինչև այդ էլ արձանագրությունների վավերացման գործընթացը արդեն իսկ կասեցված էր, քանի որ արձանագրություններն այդպես էլ վավերացման չէին ենթարկվել ԱԺ-ի կողմից: Ուստի Նախագահի նամակը կարելի է դիտարկել որպես կասեցման հերթական փուլ, իսկ կասեցնելուց հետո, ըստ էության, Նախագահը կարող է դրանք երկրորդ անգամ ԱԺ ուղարկել:

- Այդ դեպքում արձանագրությունները նորից պետք է մտնե՞ն Սահմանադրական դատարան: Իսկ եթե, այնուամենայնիվ, կառավարությունը որոշի արձանագրությունները երկրորդ անգամ ԱԺ չուղարկել, փոխարենը արձանագրություններից ամբողջությամբ հրաժարվել, ապա իրավական ի՞նչ քայլերի արդյունքում հնարավոր կլինի հստակ ամրագրել, որ արձանագրություններն այլևս գոյություն չունեն:

- Քանի որ, ինչպես արդեն նշեցի, նախագահը ոչ թե դադարեցրել, այլ կասեցրել է գործընթացը, ապա նորից Սահմանադրական Դատարան դիմելու անհրաժեշտություն չկա, քանի որ ՍԴ-ն արձանագրությունների վերաբերյալ իր դիրքորոշումն արդեն հայտնել է: Սրա հետ մեկտեղ պետք է նշեմ, որ այս գործընթացում դեռ կան անորոշություններ, որոնք ինձ համար՝ որպես իրավաբանի, դեռ հստակ չեն:

Արձանագրությունները կարող են այլևս գոյություն չունենալ երկու դեպքում. առաջին, երբ Ազգային Ժողովը հրաժարվի արձանագրությունները վավերացնելուց, և երկրորդ, եթե Նախագահը փաստաթղթից հանի իր ներկայացուցչի ստորագրությունը ՝ իմ կողմից նշած 39.1 հոդվածով դրանք դադարեցնելով (չեղյալ համարելով):


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    29.12.2024
       
    30.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: