Ցեղասպանության համար Թուրքիային պատասխանատվության ենթարկելու մի քանի մեխանիզմ կա. իրավագետ
«Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է բացառիկ հարցազրույց «Ի Էլ էլ գործընկերություն» իրավաբանական ընկերության տնօրեն, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանի հետ:
- Պարո´ն Սիմոնյան, արդյո՞ք Ցեղասպանության ճանաչումը պետք է դիտարկել միայն որպես խախտված իրավունքների վերականգնման երաշխիք:
- Միայն ճանաչումը չէ, որ կարող է վերականգնել խախտված իրավունքները: Ցեղասպանության ճանաչումից զատ պետք է նաև միջազգային պատասխանատվության ենթարկվեն այն անձինք, որքեր կազմակերպել և իրականացրել են ցեղասպանություն: Հայոց ցեղասպանության պարագայում, քանի որ այդ մարդիկ ֆիզիկապես գոյություն չունեն, դրա հետևանքները պետք է կրի այն պետությունը, որի քաղաքականության շրջանակներում է տեղի ունեցել Ցեղասպանությունը, տվյալ պարագայում՝ Թուրքիայի Հանրապետությունը: Միայն պատասխանատվություն կրելուց, խախտված իրավունքները վերականգնելուց հետո կարող ենք խոսել այն մասին, որ հանցագործությունը պատժվել է:
Ինչ վերաբերում է ճանաչմանը, ապա այն ավելի շատ քաղաքական և հոգևոր խնդիրներ է լուծում: Զուտ իրավական խնդիրներ կլուծի, եթե պետությունը՝ Թուրքիայի Հանրապետությունը, պատասխանատվության ենթարկվի: Դրանք կարող են զուգահեռ կամ մեկը մյուսին հաջորդող գործընթացներ լինել: Սակայն մի բան պարզ է և հստակ. ինչ գործընթացներ էլ որ դրանք լինեն՝ զուգահեռ, թե հաջորդական, պետք է մեր պետական քաղաքականության մաս կազմեն: Այսինքն, ինքներս պետք է որոշենք, թե որ ուղղությամբ ենք ցանկանում ընթանալ և ինչու:
- Իրավական տեսանկյունից որո՞նք պետք է լինեն մեր քայլերը՝ Թուրքիային պատասխանատվության ենթարկելու համար:
- Սա պատկերացնելու համար նախ պետք է հասկանանք, թե ինչ հնարավոր մեխանիզմներ կան Թուրքիայի Հանրապետությանը պատասխանատվության ենթարկելու համար: Այդ մեխանիզմներից է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ), այն հիմքով, որ Ցեղասպանության ենթարկված անձանց ժառանգները գան և պահանջեն իրենց սեփականության իրավունքի վերականգնումն այսօրվա Թուրքիայի տարածքում և սպառելով Թուրքիայում դատական պաշտպանության իրավունքը՝ դիմեն ՄԻԵԴ և այդ դատական ատյանի միջոցով փորձեն վերականգնել իրենց սեփականության իրավունքը:
Մյուս մեխանիզմը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն է, որտեղ Թուրքիային տանելու համար անհրաժեշտ է վերջինիս համաձայնությունը, որովհետև Թուրքիան, ինչպես և Հայաստանը չեն ընդունել դատարանի իրավասությունը բոլոր դեպքերում: Նրանք հենց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիայի շրջանակներում են ընդունել դատարանի իրավասությունը, բայց այս կոնվենցիան ընդունվել է 1948թ-ին և հետադարձ ուժի հարց չի ծագում:
Կարող ենք Արդարադատության միջազգային դատարան դիմել նաև ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի միջոցով, այսինքն ՄԱԿ ԳԱ-ն ինքը դիմի Արդարադատության միջազգային դատարան՝ խնդրելու խորհրդատվական եզրակացություն այն հարցի վերաբերյալ, թե արդյոք Օսմանյան կայսրության շրջանակներում տեղի ունեցած այս-այս գործողությունները Ցեղասպանություն են և թե ինչպես պետք է կազմակերպվի Թուրքիայի կողմից փոխհատուցումը: Սրա արդյունքում կարող ենք ունենալ խորհրդատվական եզրակացություն, որը պարտադիր կատարման չէ, սակայն նման որոշումները միջազգային իրավունքում մեծ դեր և նշանակություն ունեն և իրենց հեղինակության ուժով ենթարկվում են կիրառման:
Լինում են նաև առանձին դեպքեր, երբ ad-hoc տրիբունալներ, դատարաններ են ստեղծվում կոնկրետ խնդիրը լուծելու համար, բայց այստեղ նույնպես պետք է Թուրքիայի Հանրապետության համաձայնությունը:
այլ նյութեր այս թեմայով
- Միսիսիպին՝ ԱՄՆ 50-րդ նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Միսիսիպին դարձավ ԱՄՆ վերջին՝ 50-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Ապրի ՀՅԴ-ն:
- Ավստրալացի պատգամավոր Քրիսթի ՄքԲեյնը միացել է Ցեղասպանության ճանաչման պահանջին «Արդարության համատեղ նախաձեռնությունը» փոխըմբռնման հուշագիր է, որը 2020-ի փետրվարին կնքել են Ավստրալիայի հայ, հույն...
- Լիոնում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Լիոնի կենտրոնում՝ Անտոնեն Պոնսե հրապարակում տեղադրված հայերի ցեղասպանության և մարդկության դեմ կատարված հանցագործություններին...
- Քվեբեկի ԱԺ-ն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև Առանց վերապահումների սատարում է Կանադայի կառավարության որոշումը՝ Թուրքիային ռազմական արտադրանքի վաճառքի չեղարկման...
- «Հիշատակի եռերգություն»՝ ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի Եռերգությունը կեզրափակվի ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ