ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիա. բանակը՝ ԵՄ-ին հասնելու միջոց

Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու պարագայում կարող է Եվրամիությանն ապահովել 60 հազարանոց բանակով, հայտարարել է ԵՄ-ի հարցերով Թուրքիայի նախարար Վոլքան Բոզքիրը: «Քանի որ ԵՄ-ն մինչ այժմ չի ստեղծել իր բանակը, այն հանդես է գալիս փափուկ ուժի դիրքերից: Առանց բանակի անհնար է գերուժ դառնալ: Եթե Թուրքիան դառնա Եվրամիության անդամ, կարող է ապահովել 60 հազարանոց բանակի ստեղծումը», - հայտարարել է Բոզքիրը Թուրքիայում Չեխիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով TRT հեռուստաընկերությանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ գերմանական Welt am Sonntag թերթը հրապարակեց Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոն Յունկերի հարցազրույցը, ով հայտարարեց, որ ԵՄ-ն պետք է սեփական միասնական բանակը ստեղծի՝ որպես Եվրոպայի շահերի առաջխաղացման գործիք: Սակայն ԵՄ հարցերով Թուրքիայի նախարարի վերոնշյալ հայտարարությունն ամենևին էլ նորություն չէ: Դեռևս 2014 թվականի հոկտեմբերին Բեռլին կատարած իր այցի շրջանակներում Վոլքան Բոզքիրը հայտարարեց, որ «եթե Թուրքիան դառնա ԵՄ անդամ, Եվրամիությունը կարող է 60 հազարանոց բանակ ունենալ»: «Եվրամիությունն արդյունավետ ուժ չունի որևէ հարցի միջամտելիս, քանի որ չունի ռազմական ուժ», - հայտարարել էր թուրք նախարարը:

Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտը ներկայացրել է 1987 թվականին: Անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են 2005 թվականին: Այս ընթացքում կողմերը համաձայնեցրել են անհրաժեշտ 35 տեխնիկական գլուխներից 14: 17-ը դեռևս արգելափակված է, ևս 4-ի շուրջ բանակցություններ են ընթանում: Թուրքական կողմը պնդում է, որ «Թուրքիան համապատասխանում է ԵՄ չափանիշներին այն բոլոր առանցքային կետերով, որոնք ռազմավարական նշանակություն են ունենալու ԵՄ-ի ապագայի համար: Դրանք են ուժեղ տնտեսությունը, երիտասարդ և աշխատեսեր բնակչությունը, ռազմավարական կարևոր դիրքերը տարածաշրջանում էներգառեսուրսների մատակարարման երթուղիների վրա և, ի վերջո, զինված ուժերը»: Սակայն ԵՄ-ն Թուրքիայի առաջընթացի մասին իր ամենամյա զեկույցում նշում է, որ թուրքական կառավարությունը միջամտում է երկրի դատական համակարգին և տատատեսակ արգելքներ է կիրառում լրատվամիջոցների նկատմամբ: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 94%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    21°  12° 
    06.05.2024
    20°  12° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: