ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եգիպտոսը խստացնում է մուտքի արտոնագրերի տրամադրման կարգը

Եգիպտոսը մտադիր է խստացնել օտարերկրյա զբոսաշրջիկների համար մուտքի արտոնագրերի տրամադրման կարգը: Այս մասին հայտնում է TACC-ը՝ հղում անելով Եգիտպոսի արտգործնախարարությանը:  

Այսպես, Եգիպտոսի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ ասվում է, որ այս տարվա մայիսի 15-ից Եգիպտոս ժամանել ցանկացող բոլոր օտարերկրացիները պետք է նախապես մուտքի արտոնագիր ստանան եգիպտական հյուպատոսարաններում, այլ ոչ թե երկիր ժամանելիս: Նախատեսվում է, որ այս փոփոխությունը չի վերաբերի միայն տուրիստական խմբերին:

Եգիպտոսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բադր Աբդել Ատը այս որոշումը մեկնաբանել  է՝ ասելով, որ այն պետական ինքնիշխանության ակտ է և կապված է բացառապես ազգային անվտանգության ապահովման հետ: Նա նաև ավելացրել է, որ զբոսաշրջության ոլորտի վրա այս օրենքի բացասական ազդեցության դեպքում  այն կուղղարկվի վերանայման:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: