ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հնդկաստանը և Չինաստանը վերսկսել են երկխոսությունը

Չինաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են շարունակել վիճելի տարածքների շուրջ խորհրդակցությունները՝ հաշվի առնելով հակամարտության մեջ ներգրավված կողմերից յուրաքանչյուրի շահերը։ Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։

Մոդիի` վարչապետ դառնալուց հետո Հնդկաստանի և Չինաստանի միջև առաջին անգամ Նյու Դելիում  տեղի են ունեցել բանակցություններ սահմանային խնդիրների շուրջ։ Բանակցային գործընթացի ակտիվացումը պայմանավորված է  այս տարվա մայիսին Մոդիի՝  Չինաստան կատարելիք այցով։

Այժմ Չինաստանը Հնդկաստանից բաժանում է  «Մակմահոնի գիծ» պայմանական անվանումը ստացած սահմանը։ Նշենք, որ Հնդկաստանը ճանաչել է այն, իսկ Չինաստանը՝ ոչ։ Սահմանային վեճերը 1962թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին երկու տերությունների միջև սահմանային պատերազմի առիթ են դարձել։ Տեսականորեն այդ պատերազմում հաղթել է Չինաստանը, սակայն վերջինս միակողմանիորեն դադարեցրել է ռազմական գործողություններն այն բանից հետո, երբ Խորհրդային Միությունը հայտարարել է իր չեզոքության մասին, իսկ ԱՄՆ-ը սկսել է զենք մատակարարել Հնդկաստան։

45 տարվա ընթացքում կողմերը բազմիցս փորձել են պայմանավորվածություններ ձեռք բերել վիճելի տարածքների շուրջ։ Մասնավորապես 1993թ․ և 1996թ․ Չինաստանը և Հնդկաստանը ստորագրել են համաձայնագրեր, որոնք, սակայն, որևէ արդյունք չեն տվել։ Շարունակում է վիճելի մնալ սահմանային երկու հատվածների՝  Քաշիմիրի հյուսիսարևելյան հատվածի և Արունաչալ-Պրադեշ նահանգի հյուսիսային հատվածի պատկանելության հարցը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: