ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Հիշատակի էստաֆետ» ակցիայի պատվիրակությունն Ազգային ժողովում

Մարտի 24-ին Ազգային ժողովը հյուրընկալել էր ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից անցկացվող «Հիշատակի էստաֆետ» ակցիայի պատվիրակությանը, հաղորդում է ԱԺ պաշտոնական կայքը:

Պատվիրակության կազմում էին Մեծ հայրենական պատերազմի մասնակիցներ, վետերաններ և Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի խորհրդարանների պատգամավորներ:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, նշել է, որ Մեծ հայրենական պատերազմին մասնակցել է շուրջ վեց հարյուր հազար հայ: Եվ այդ պատերազմի հաղթական ավարտը հպարտությամբ է հիշում յուրաքանչյուրը, քանի որ հայ ժողովուրդը խորհրդային բանակի կազմում ներկայացված է եղել ամենաբարձր մակարդակով: Անուրանալի են իրենց կյանքը հայրենիքին և հաղթանակին նվիրած հայորդիների քաջագործությունները: Արտակ Դավթյանը փաստել է, որ հաղթանակի նշանակությունը կկարևորվի ոչ միայն յոթանասուն, այլև յոթ հարյուր տարի հետո էլ:

Նույն օրը՝ երեկոյան, «Հիշատակի էստաֆետ» ակցիայի հայաստանյան պատվիրակության անդամները եղել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 24%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: