ԼՂՀ ԱԺ խմբակցությունները Շուշիի ջարդերի 95-րդ տարելիցի առթիվ հայտարարությամբ են հանդես եկել
ԼՂՀ Աժ խմբակցությունները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ Շուշիի ջարդերի 95-րդ տարելիցի առթիվ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
95 տարի առաջ այս օրերին Օսմանյան Թուրքիայի՝ Անդրկովկաս ներխուժած էքսպեդիցիոն կորպուսի կանոնավոր զորամասերը, նենգորեն խախտելով նախկին Ռուսական կայսրության Ելիզավետպոլի և Բաքվի նահանգներում իր իսկ կողմից հաստատած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության մուսավաթական կառավարության և ինքնորոշված Արցախի Ազգային խորհրդի միջև ձեռք բերված ժամանակավոր համաձայնագիրը և հրահրելով տեղի մուսուլմանական բնակչության վերնախավի մոլեռանդ հայատյացությունը` հարձակվեցին Շուշի քաղաքի հայկական թաղամասերի վրա:
Սպանվեց, անհայտ կորավ շուրջ 30 հազար հայ, փրկվածները ցրվեցին աշխարհով մեկ: Ավերվեցին և կողոպտվեցին հայերին պատկանող գույքը, բոլոր բնակելի շինությունները, վարչական, կրթական, մշակութային և հոգևոր հաստատությունները:
Մեծագույն այդ ոճրագործությունը ծրագրվել և իրականացվել է Արցախի վարչական, տնտեսական, քաղաքական և մշակութային կենտրոնը կործանելու, հինավուրց հայոց քաղաքի էթնիկ պատկերը փոխելու, արցախահայությանը ինքնորոշման իրավունքը իրականացնելու հնարավորությունից զրկելու նպատակով։
Հատկանշական է, որ Շուշիի փաստացի ավերումը տեղի է ունեցել այդ դեպքերից ընդամենը հինգ տարի առաջ Արևմտյան Հայաստանում սկիզբ առած ու դեռ շարունակվող մեկ այլ եղերական իրադարձության՝ Հայոց ցեղասպանության դեպքերի խորապատկերի վրա, որի հանդեպ միջազգային հանրության անտարբերությունը նոր ոճիրների առիթ դարձավ:
Վերահաստատելով Արցախի ժողովրդի վճռականությունը՝ զարգացնելու իր անկախ պետությունը՝ հանուն սերունդների բարօրության և ազգամիջյան համերաշխության, մենք՝
- դատապարտում ենք 1920թ. մարտի 21-26-ի Շուշի քաղաքի հայկական ջարդերը, դրանք որակում որպես Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ցեղասպանության, հայության հայրենազրկման քաղաքականության շարունակություն,
- միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում այն իրողության վրա, որ խորհրդային Ադրբեջանի գոյության 70 տարիների ընթացքում Շուշին հետևողականորեն վերածվել էր ադրբեջանական անհանդուրժողականության և հայատյացության կենտրոնի,
- փաստում ենք 1992թ. մայիսին՝ Շուշիի ազատագրման ռազմագործողության անխուսափելիությունը և նրա բացառապես հումանիտար բնույթը, որով կանխվել է Ստեփանակերտի 50 հազար բնակչության դաժան ոչնչացումը կատարյալ շրջափակման հետևանքով սպառնացող սովի, համաճարակի և մշտական հրթիռահրետակոծության միջոցով,
- կոչ ենք անում Ադրբեջանին՝ առերեսվել սեփական անցյալին, դադարեցնել հայատյացությունը և ձեռնամուխ լինել Արցախի հետ իրավահավասար հարաբերությունների հաստատմանը` ի շահ տարածաշրջանային խաղաղության և կայունության:
ԼՂՀ Ազգային ժողովի՝
«Դաշնակցություն», «Ժողովրդավարություն», «Հայրենիք» խմբակցություններ,
«Արցախատուն» պատգամավորական խումբ,
ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյան:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
