ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայի հարավում կործանված ինքնաթիռի օդաչուն բուժում է ստացել ինքնասպանության հակվածության դեմ

Քննիչները բացահայտել են, որ Ֆրանսիայի հարավում աղետի ենթարկված A320 ինքնաթիռի երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցը նախքան օդաչու դառնալը մի քանի տարի շարունակ բուժում է ստացել ինքնասպանության հակվածության դեմ։ Սակայն, երբ Լյուբիցին տրվել է օդաչուի արտոնագիր, նրա փաստաթղթերում բուժման փաստը չի արձանագրվել, հաղորդել են քննիչները։

Մարտի 24-ին Germanwings ավիաընկերության А 320 օդանավը Իսպանիայից Գերմանիա չվերթի ժամանակ աղետի էր ենթարկվել Ֆրանսիայի հարավում՝ լեռնային տեղանքում: Ինքնաթիռում աղետի պահին գտնված 144 ուղևորները և անձնակազմի 6 անդամները զոհվել են։

Ինքնաթիռի անկման փաստով քրեական գործ է հարուցվել: Նախնական վարկածով աղետը տեղի է ունեցել Անդրեաս Լյուբիցի մեղքով, ով, մենակ մնալով օդաչուների խցիկում, փակել է դուռը, որպեսզի անձնակազմի հրամանատարին թույլ չտա վերադառնալ և սկսել է կտրուկ իջեցնել թռիչքի բարձրությունը, ինչը հանգեցրել է ինքնաթիռի կործանմանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: