ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետը մասնակցել է «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Ազգային ժողովում մասնակցել է «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղան-քննարկման բացմանը, հաղորդում է gov.am-ը:

ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով նման ներկայացուցչական միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ վարչապետը նշել է. «Մենք մեծապես կարևորում ենք նման քննարկումների անցկացումը, որոնք թույլ են տալիս գնահատել ինտեգրացիոն գործընթացների ընթացքը, ինչպես նաև նախանշել կազմակերպության հետագա զարգացման հեռանկարները:

Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միությունը դիտարկում է որպես ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի գաղափարների վրա հիմնված և առավելագույնս շահավետ հարաբերությունների զարգացման ձևաչափ: Գործնական առումով, Եվրասիական տնտեսական միությանը միանալով՝ Հայաստանի տնտեսությունը դառնում է ավելի քան 170 միլիոնանոց շուկայի մաս, ինչը ներդրումների և խոշոր երկարաժամկետ նախագծերի իրականացման համար մեր երկիրը դարձնում է առավել գրավիչ»:

Վերջում Հովիկ Աբրահամյանն արդյունավետ աշխատանք է մաղթել կլոր սեղանի մասնակիցներին և հույս հայտնել, որ միջոցառման ընթացքում հնչած առաջարկությունները կգտնեն իրենց գործնական կիրառումը: «Հայաստանը պատրաստակամ է համակարգային և ենթակառուցվածքային բարեփոխումների ընթացքում կուտակած իր փորձը ներդնել ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար: Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ մեր գերխնդիրն է արդարացնել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ժողովուրդների ակնկալիքները և շոշափելիորեն բարձրացնել մեր քաղաքացիների կենսամակարդակն ու բարեկեցությունը», - եզրափակել է կառավարության ղեկավարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: