ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լուկաշենկո. ԵԱՏՄ-ում միասնական արժույթ ներդնելու հարցն այսօրվա հարց չէ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթ ներդնելու հարցն այսօրվա հարց չէ։ 

«Այդ հարցն օրակարգում պետք է վերջինը լինի, այլ ոչ առաջինը»,- հայտարարել է Լուկաշենկոն Bloomberg-ին տված հարցազրույցի ժամանակ։

Լուկաշենկոյի կարծիքով՝ ԵՏՄ-ում գոյություն ունեն այլ խնդիրներ և մարտահրավերներ, որոնք անհրաժեշտ է արագ լուծել:

2015թ․ մարտի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինը Ռուսաստանի կենտրոնական բանկին և կառավարությանը հանձնարարել է մինչև սեպտեմբերի մեկը լուծել Եվրասիական տնտեսական միության տարածքում արտարժութային ինտեգրման և ապագայում արտարժութային միություն ստեղծելու հնարավորությունը։

Միսանական արժույթի անցնելու հարցը Պուտինը բարձրացրել է նաև մարտի 20-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների նիստի ժամանակ։

Նշվում է, որ ազգային արժույթների ցանկացած տատանում մեկ միասնական տնտեսական տարածքում ավելացնում է ճգնաժամային ռիսկերը, և արժութային միության ստեղծման առավել ինտեսիվ փուլի անցման վերաբերյալ որոշումը ընդունվել է ֆինանսա-տնտեսական սպառնալիքներին ավելի լավ արձագանքելու և ԵԱՏՄ միասնական շուկայի պաշտպանության նպատակով։

Սակայն, հարկ է նշել, որ միասնական արժույթ ստեղծելու մասին որոշումն ոչ միանշանակ գնահատականի արժանացավ։ Այսպես, Լուկաշենկոն դեռ հունվարի վերջին հայտարարել էր, որ իր նախագահության օրոք միասնական արժույթի կիրառումը բացառվում է։

ԵՏՄ մակրոտնտեսության և ինտեգրման նախարար Տատյանա Վալովայան իր հերթին հորդորում է չշտապել Եվրասիական տնտեսական միության երկրների ընդհանուր արժութային միություն ստեղծելու հարցում։ «Նախ և առաջ մենք պետք է ունենանք միասնական շուկա, որպեսզի խոսենք միասնական արժույթի անցնելու հնարավորության մասին»,- ասել է Վալովայան։

Հայ փորձագետները ևս քննադատաբար են մոտեցել միասնական արժույթի անցնելու գաղափարին։ Նրանց կարծիքով միասնական արժույթի ստեղծումը պետք նայել ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական տեսանկյունից։ Արժութային միության գաղափարի ընդդիմախոսների կարծիքով այն սպառնում է անդամ երկրների անկախությանը։

Ավելացնենք նաև, որ 2014թ․ ստորագրված Եվրասիական կենտրոնական բանկ ստեղծելու մասին համաձայնագրում նշվում էր, որ միասնական արժույթի անցում պետք է տեղի ունենա 2025թ․, այլ ոչ 2016թ․, ինչպես նախատեսվում է ներկայումս։

Ինչ վերաբերում է նոր արժույթի անվանմանը, ապա քննարկվում է երկու տարբերակ։ Առաջինն ալտինն է, որ եղել է Ոսկե Հորդայի դրամական միավորը, իսկ երկրորդը՝ եվրազը՝ եվրոյի համանմանությամբ։

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 77%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    13 C°
     
    21°  12° 
    05.05.2024
    21°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: