ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

AIIB – Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկ

Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը՝ ԵՆԱԲ-ը ստեղծվել է 2014թ. Չինաստանի նախաձեռնությամբ: Նրա կենտրոնակայանը նախատեսվում է բացել Պեկինում, իսկ կանոնադրային կապիտալը պետք է կազմի 10մլրդ դոլար:

Արդեն 52 երկիր, այդ թվում նաև ոչ ասիական, ցանկություն են հայտնել դառնալ բանկի հիմնադիր անդամ, որոնցից 31-ն արդեն ստացել են չինացիների համաձայնությունը: Արևմտյան երկրներից են՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Շվեյցարիան և այլն: Մարտի 31-ին բանկի անդամ դառնալու մասին հայտարարեց Ռուսաստանը: Այս որոշումը չինացի վերլուծաբանները համարում են «տրամաբանական և իմաստուն»՝ հաշվի առնելով երկու երկրների միջև շատ սերտ հարաբերությունները: Ռուսաստանը բանկի լիիրավ հիմնադիր-անդամ կդառնա ապրիլի 14-ին:

ԱՄՆ-ի համար մեծ հարված էր Եվրոպայի իր գործընկերների որոշումը: Նոր կառույցը կարող է մրցակից լինել Արժույթի միջազգային հիմնադրամին և Համաշխարհային բանկին:  Այսօր ԲՌԻԿՍ-ի զարգացման բանկը, Նոր մետաքսի ճանապարհի նախագիծը և ԵՆԱԲ-ն արևմտյան համակարգին այլընտրանքային ինստիտուտներ են դառնում:

ԵՆԱԲ-ի հաշվարկների մեծ մասը տարվելու է չինական յուանով, ինչը ամերիկյան դոլարի դիրքերը բավականին կթուլացնի: Վերլուծաբանների կարծիքով, դոլարն աստիճանաբար դուրս կմղվի Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆինանսական շուկայից: Ռոյթերս գործակալությունը հաղորդում է, որ յուանը շատ շուտով (այս տարի) կդառնա համաշխարհային հիմնական արտարժույթ: Սա են պնդում նաև բրիտանական և գերմանական փորձագետները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: