ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սաուդյան Արաբիան համաձայն է բարձրացնել նավթի գները

Սաուդյան Արաբիան համաձայնել  է նավթի գների բարձրացմանը, եթե նրան աջակցություն ցուցաբերեն ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող երկրները։ Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։

«Նավթ արդյունահանող և արտահանող հիմնական երկրների հետ միասին հստակ սկզբունքերի և բարձր թափանցիկության պայմաններում  թագավորությունը նախկինի պես պատրաստ է օգնել շուկայում վերականգնել կայունությունը և նպաստել գների խելամիտ բարձրացմանը», -հայտարարել է Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ Նաիմին։

Նախարարի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան մարտին ավելացրել է նավթի արդյունահանումը՝ հասնելով օրական մինչև 10,3 մլն բարելի։ Նաիմին նաև ընդգծել է, որ մոտ ապագայում սպասվում է նավթի գների աճ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: