ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալիևը խոստովանել է, որ TANAP-ը վտանգված է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է Հարավային գազային միջանցքի նախագծի իրականացման աշխատանքների վիճակին։

Ալիևը ընդգծել է Եվրոպայի համար այս ծրագիր նշանակությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ առաջ են եկել որոշ դժվարություններ:

Հարավային գազային միջանցքի իրականացման ճանապարհին այսօր խոչընդոտներ են առաջանում Տրանսադրիատիկյան (TAP) նախագծի կյանքի կոչման հարցում, որը պետք է դառնա TANAP-ի շարունակությունը Եվրոպայում։ Խոսքը մասնավորապես Հունաստանում և Իտալիայում տեղի ունեցող գործընթացների մասին է։

Հիշեցնենք, որ իշխանության գալուց հետո Հունասատանի ձախակողմյան կառավարությունը հայտարարել է TAP-ի վերաբերյալ առկա համաձայնագրերի վերանայման մասին․ Աթենքը պահանջում է ադրբեջանական գազի տարանցման համար ավելի մեծ դիվիդենտներ։

Իտալիայում Եվրոպա ադրբեջանական գազը հասցնելու դեմ հանդես են գալիս տեղի բնապահպանական կազմակերպությունները, որոնք վերջերս դիվերսիա էին իրականացրել TAP-ի շինարարությամբ զբաղվող կազմակերպություններից մեկի նկատմամբ՝ շարքից հանելով շինարարական տեխնիկան։

Բաքվում համոզված են, որ այս հարցերով պետք է զբաղվի Բրյուսելը, քանի որ այս երկու պետությունները հանդիսանում են ԵՄ անդամներ։ Ինչպես տեսնում ենք առկա խնդիրների լուծման հարցում Բաքուն ապավինում է ԵՄ-ին, գիտակցելով, որ ծրագրի տապալման հավանականությունն աստիճանաբար մեծանում է:

Հատկանշական է, որ ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու ճանապարհին լուրջ խոչընդոտ է նաև ռուսական «Թուրքական հոսք» ծրագիրը, որը նախատեսում է ռուսական գազի մատակարարում Եվրոպա։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.11.2024
       
    28.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: