ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գյանջային` ծանր հանցագործությունների հարցով դատարանում երեկ տեղի է ունեցել հայազգի ռազմագերի ԼՂՀ քաղաքացի  Արսեն Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով առաջին նիստը: «Դատավարությունն» ընթացել է դռնփակ: Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, իբրև թե գերին դատարանում հայտարարել է, թե ընդունում է իրեն ներկայացված մեղադրանքները և Հայաստանին կոչ է անում վերջ տալ Ադրբեջանի հետ պատերազմին: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամն, Բաղդասարյանը ադրբեջանական «արդարադատության ներկայացուցիչների հետ» շփվել է թարգմանչի միջոցով:  Հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 20-ին:

Ինչպես նշում է news.am-ը,  ԿԽՄԿ-ի երևանյան պատվիրակության մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեն  մոնիթորինգ չի իրականացնում և չի հետևում Ադրբեջանում գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի Արսեն Բաղդասարյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությանը: ԿԽՄԿ-ի մանդատի մեջ է մտնում գերիներին այցելությունը, գերիների փոխանակումը, համապատասխան իշխանությունների հետ առանձին երկխոսությունը:

Այսպիսով, ԿԽՄԿ-ի մանդատը չի տարածվում դատավարության մոնիթորինգի վրա: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    9 C°
     
    22°   
    20.05.2024
    21°  13° 
    21.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: