ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հռոմի Պապի պատասխանը Թուրքային

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը անդրադարձել է ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունները 20-րդ դարի առաջին ցեղասպանություն ավանելու կապացությամբ Անկարայի դժգոհությանը, հայտնում է Վատիկանի ռադիոն։

«Եկեղեցու ուղին անկեղծությունն է: Այն պետք է ազատ խոսի․․․ Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, քանզի որտեղ հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», – ասել է Հռոմի պապը:

Հիշեցնենք, որ Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ընթացքում Հռոմի Պապի ելույթից հետո Վատիկանի դեսպանը Թուրքիայում կանչվել է արտգործնախարարություն: Միաժամանակ Անկարան Վատիկանից հետ է կանչել նաև իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: