ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ադրբեջանամետ զեկույցը քարոզելով Բրասերը աջակցում է Ադրբեջանի ներկայիս պահվածքին»

- Ինչպե՞ս կգնահատեք ԵԽԽՎ նախագահի այցը և դրա արդյունքները:

- Նախևառաջ անհրաժեշտ է հասկանալ, թե այցից ինչ հնարավոր ակնկալիքներ ունեինք: Այս առումով հարկ է դիտարկել երկու մոտեցում. ընդհանուր Եվրոպայի Խորհրդին վերաբերվող և մասնավորապես ԵԽԽՎ-ին:

Առաջինի պարագայում ակնկալիքները վերաբերում են այն բոլոր խնդիրներին, կարևորագույն հիմնահարցերին ու սկզբունքներին, որոնց քարոզող է հանդիսանում ԵԽ-ն, իսկ Հայաստանը` այդ արժեքային համակարգի հետևորդ: Ժողովրդավարության, մարդու իրավունքների մասով հուսով եմ` այցի ընթացքում ունեցած հանդիպումների շրջանակներում կայացել է արդյունավետ երկխոսություն, և առաջիկայում կարող ենք ակնկալել որոշակի առաջընթաց:

Երկրորդ մոտեցումը վերաբերվում էր մասնավորապես ԵԽԽՎ-ին և դրա շրջանակներում կազմված «Բռնությունների աճը ԼՂ-ում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցին, որն առնվազն անտրամաբանական է: Այնուհանդերձ, ԵԽԽՎ նախագահի այցով, հույս կար, որ կլուծվեր զեկույցի հետ կապված խառնաշփոթը: Սակայն թե′ այցի ընթացքից  և թե՛ դրա ավարտից չի կարելի եզրակացնել, որ Բրասերն ընկալեց զեկույցի անհեթեթ լինելը կամ գոնե ցանկանում էր ընկալել:

Կցանկանայի նշել ևս մի կարևոր հանգամանք. բավական տհաճ էր, որ վերջին շրջանի՝ Ցեղասպանության վերաբերյալ եվրոպական «ակտիվության» պարագայում, այդ թվում՝ Եվրախորհրդարանի ընդունած վերջին Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի, Բրասերը խուսափեց Ցեղասպանություն բառն արտասանել, դե իսկ այցը Ծիծեռնակաբերդ ընդհամենը ձևական բնույթ կրեց:

 

- Նշեցիք, որ նախատեսվող զեկույցն անտրամաբանական է, ինչո՞վ է դա պայմանավորված:

- Այն ոչ միայն անտրամաբանական էր, այլև անհեթեթ: Նախևառաջ, ինչպես արդեն նշեցի նմանատիպ անվանում ունենալով, արդեն իսկ, անկախ բովանդակությունից, այն խախտում է օբյեկտիվության բոլոր սկզբունքները: Մյուս կողմից` մի կառույց, որն անգամ չի զբաղվում հիմնախնդրի կարգավորմամբ, զեկույցի նման անվանումով ճնշում է գործադրում ինչպես կողմերի, այնպես էլ միջնորդների վրա:

Մեկ այլ հանգամանք, որը ևս կարևոր է. «օկուպացիա» տերմինն ինքնին իրավական բնույթ է կրում, իսկ զեկույցի վերնագրում այն նշելը կարող է ազդել ԼՂՀ հետագա իրավական կարգավիճակի վրա:

Տիկին Բրասերը պետք է հասկանա, որ այս զեկույցով և դրա քարոզմամբ, Հայաստանին` դրա կազմմանը միանալու կոչերով, աջակցում է Ադրբեջանի ներկայիս պահվածքին, նրա կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումներին, ուստի ինքը ևս պատասխանատվություն է կրում սահմանում առկա իրավիճակի, զոհերի արյան և խեղված ճակատագրերի համար:

Միևնույն ժամանակ, եթե ԵԽԽՎ-ն անկեղծորեն հետաքրքրված է ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորմամբ և ցանկանում է ունենալ իր ներդրումը, ապա դա միանշանակ չի կարող լինել նմանատիպ անվանում ունեցող ոչ օբյեկտիվ զեկույցներով: Հնարավոր լուծում կարող է լինել՝ Եվրոպայի խորհրդի գրասենյակի բացումը ԼՂՀ-ում, ինչը կառույցին հնարավորություն կտար մի կողմից ստանալ օբյեկտիվ տեղեկատվություն, մյուս կողմից կնպաստեր մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության կայացման գործընթացին:  Բացի այդ, մեկ այլ կարևոր ներդրում կարող է լինել այն, որ առանց արցախցի պատվիրակների ԼՂՀ-ին վերաբերող որևէ խնդիր չքննարկվի ԵԽԽՎ-ում:

Եվ ի վերջո, Հայաստանն արդեն տարիներ շարունակ Եվրոպայի խորհրդի անդամ է և Բրասերին, չի հաջողվի ՀՀ-ԵԽ հարաբերությունների մեջ սեպ խրել: Իրականում կառույցներն անձանցով չեն որոշվում, քանի որ ժամկետը լրանալուն պես անձը փոխարինվում է, իսկ անդամների և կառույցի փոխհարաբերությունները մնում են:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: