ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ հետ ՀՀ բանակցությունները կմեկնարկեն Ռիգայի գագաթնաժողովին

ԵՄ–ի հետ Հայաստանի նոր բանակցությունները կմեկնարկեն Ռիգայի գագաթնաժողովի ժամանակ, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում  ասել է պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը։

 Ավելի վաղ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտնել էր, որ Հայաստանն ու Եվրամիությունը մտադիր են գործակցության համաձայնագիր ստորագրել Ռիգայի գագաթնաժողովում մայիսի 21-22–ին ։

 «Ակնկալվում է, որ Ռիգայի գագաթնաժողովին Հայաստանի և ԵՄ–ի միջև կստորագրվի փաստաթուղթ, որը մեկնարկ կտա նոր բանակցություններին»,– ասել է Թ. Պողոսյանը։

 Ըստ նրա` կարող է հայտարարվել նաև հատուկ գործընթացի, մասնավորապես, վիզաների ռեժիմի ազատականացման, «բաց երկնքի» քաղաքականության համատեղ իրագործման կամ «Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի միանալու մասին։

 «Հորիզոն-2020»–ը (Horizon 2020) Եվրոպական միության նորարարությունների և հետազոտությունների ծրագրեն են` 80 միլիարդ եվրո բյուջեով, նշում է ԱՌԿԱ գործակալությունը։  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 55%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    14 C°
     
    22°  10° 
    09.05.2024
    24°  13° 
    10.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: