ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը հավատարիմ մնաց Թուրքիայի 100-ամյա քաղաքականությանը

 Ելույթ ունենալով Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ` Թուրքիայի նախագահ Ռաջիփ Էրդողանն արեց հերթական հակահայկական հայտարարությունը։ Նա հայտարարեց, որ 1915թ․ հետ կապված հայերի «պնդումներն» անհիմն են, հայերն «ընդամենը տեղահանվել են» երկրի մի մասից մյուսը։ Նրա խոսքերով, հայկական «ավազակախմբերն» էին սպանում թուրքերին 1915թ․-ին։

Էրդողանը կրկին խոսեց այն մասին, որ Թուրքիան պատրաստ է բացել 1915թ․ ռազմական արխիվները՝ «մոռանալով», որ ինքն էր կաշառում Եգիպտոսի իշխանություններին, որպեսզի այնտեղ պահպանված հայերի Ցեղասպանության մասին տեղեկատվություն պարունակող արխիվներն այրվեն։

Հերթական անգամ Էրդողանը խաբեց ներկաներին՝  հայտարարելով, որ Հայաստանը չի արձագանքում Թուրքիայի մեկնած ձեռքին։ «Տվյալ պահին Թուրքիայիում 80 հազ․ հայ է բնակվում, որոնցից 40 հազ․ երկրի քաղաքացիներ են։ Թող հայկական սփյուռքը հարցնի, թե արդյո՞ք ոտնահարվում են նրանց իրավունքները»,-մեջբերում է Թուրքիայի ղեկավարի խոսքերը Trend գործակալությունը։

Ինչպես 100 տարի առաջ, Թուրքիայում բնակվող հայերին երկրի ղեկավարը շահարկում է որպես խաղաքարտ իր քաղաքականության մեջ։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 7,2 կմ/ժ
    18 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    20°  10° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: