ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանում արգելափակել են "THT" և "HTB" հեռուստաալիքները

Ռուսասկան "THT"  և "HTB" հեռուստաալիքները ապրիլի 25-ից անհասանելի են դարձել Ադրբեջանի բնակչության համար: Նման քայլի պատճառ է դարձել այդ հեռուստաալիքներով Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆիլմերի ցուցադրությունը: Այս մասին հաղորդում է Baku.ws կայքը:

Ըստ կայքի փոխանցման՝ ադրբեջանական կաբելային հեռուստաընկերությունը բոյկոտել է այդ հեռուստաալիքները:

Նշենք, որ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ "HTB" հեռուստաալիքը ցուցադրել էր «Геноцид. Начало» փաստագրական փիլմը: "ТНТ" հեռուստաալիքի աստղերն իրենց հերթին պատրաստել էին հատուկ  տեսանյութ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 

Հատկանշական է նաև այն, որ վերջերս Բաքվում չեղյալ էր հայտարարվել "Comedy woman" նախագծի համերգը, քանի որ նրա հիմնադիրները և մի քանի անդամներ հայեր են:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 24%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: