ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նալբանդյանը հանդիպում է ունեցել Բելգիայի արտգործնախարարի հետ

Ապրիլի 27-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Բելգիայի փոխվարչապետ, արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի հետ:

Նախարար Նալբանդյանը ողջունեց բելգիացի գործընկերոջ այցը Երևան՝ հույս հայտնելով, որ այն նոր լիցք կհաղորդի տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Ռեյնդերսը շեշտեց, որ Բելգիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը և հնարավոր նոր ոլորտներում համագործակցության ծավալումը:

Էդվարդ Նալբանդյանը Դիդիե Ռեյնդերսին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները և ոգեկոչման խորհուրդը։ Նախարար Նալբանդյանը կարևորեց միջազգային հանրության միասնական ջանքերը` ցեղասպանությունների կանխարգելման գործում, և շնորհակալություն հայտնեց արտգործնախարար Ռեյնդերսին՝ մարտ ամսին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած՝ «Ցեղասպանության կանխարգելման» բանաձևը Բելգիայի կողմից համահեղինակելու համար։ Հաշվի առնելով մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ երկու երկրների ակտիվ ջանքերը՝ նախարարները պայմանավորվեցին շարունակել փոխգործակցությունն այս ուղղությամբ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց դեռ 1998թ. Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար։

Զրուցակիցները հանագամանալից անդրադարձ կատարեցին հայ-բելգիական երկկողմ օրակարգի հարցերին, կարևորեցին քաղաքական երկխոսության ակտիվացումը, առևտրատնտեսական կապերի ընդարձակումը, համագործակցության համար նոր ոլորտների բացահայտումը, խորհրդարանական, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում փոխգործակցությունը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:

Էդվարդ Նալբանդյանը և Դիդիե Ռեյնդերսը մտքեր փոխանակեցին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Բելգիայի նախագահության առաջնահերթությունների իրագործման վերաբերյալ: Փոխվարչապետ Ռեյնդերսը Էդվարդ Նալբանդյանին հրավիրեց` մասնակցելու մայիսին Բրյուսելում կայանալիք ռասիզմի և խտրականության դեմ պայքարին նվիրված ԵԽ նախարարական կոմիտեի 125-րդ նստաշրջանին։

Նախարարները քննարկեցին Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությունը, այդ շրջանակներում առաջիկայում նախատեսվող միջոցառումները, հարաբերությունների իրավական նոր հենքի մշակման շուրջ ընթացող գործընթացը։

Երկուստեք կարևորվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցության զարգացումը, այդ առումով արժևորվեց այս տարվա աշնանը Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների խորհրդի անցկացումը:

Անդրադարձ արվեց միջազգային հրատապ հարցերի, մասնավորապես՝ ուկրաինական ճգնաժամին, մերձավորարևելյան զարգացումներին:

Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:

Նախարարների հանդիպմանը հետևեց համատեղ մամլո ասուլիս։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: