ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ազատ հայրենիք» կուսակցությունը ԼՂՀ ԱԺ ընտրությունները գնահատում է գերազանց

«Ազատ հայրենիք» կուսակցությունը ԼՂՀ ԱԺ ընտրությունները գնահատում է գերազանց։ Այս մասին «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում նշել է կուսակցության ներկայացուցիչ Վահրամ Պողոսյանը՝ ամփոփելով ընտրությունների ընթացքն ու արդյունքները։

 «Նախ, տեղի են ունեցել բավական ակտիվ ընտրություններ և մեր սպասելիքները արդարացել են լիովին։ Ի վերջո, սա նաև յուրօրինակ գնահատական է կատարած աշխատանքի։ Այդ քվեների հետ միասին մենք ստացել ենք ժողովրդի կողմից նաև մեծ պատասխանատվություն, որպեսզի առաջիկայում կարողանանք ավելի լավ աշխատել և արդարացնել ժողովրդի հույսերը»,- ասել է Պողոսյանը։

Անդրադառնալով ընտրությունների ընթացքին՝ նա նշել է, որ դրանք ընթացել են  ոչ միայն առանց խախտումների, այլ եղել է բարձր մասնակցություն՝ համեմատած 2010թ․-ի հետ։ «Միայն կարելի է գերազանց գնահատել արդյունքը»,- նշել է զրուցակիցը։

Խոսելով նոր խորհրդարանում կուսակցության աշխատանքի մասին՝ նա նշել է, որ մարտավարության հետ կապված առանձնապես ոչինչ չի փոխվելու։ «Աշխատելու ենք նույն ոճով, պարզապես ավելի ակտիվ և փորձելու ենք ավելի արդյունավետ կազմակերպել մեր աշխատանքը»,- ասել է նա։

Պողոսյանը կարևորել է ընդդիմադիր երկու կուսակցությունների մուտքը խորհրդարան․ «Կարծում եմ նրանց ընդգրկվելը խորհրդարանում միայն բարձրացնելու է ԱԺ-ի աշխատանքի արդյունավետությունը։ Մենք պատաստ ենք աշխատել նրանց հետ հանուն  մեր երկրի և ժողովրդի»։

Պողոսյանի խոսքերով, կոալիցիայի ձևավորման մասին քննարկումներ դեռ չեն ընթանում։

Հիշեցնենք, որ «Ազատ հայրենիք» կուսակցությունը մայիսի 3-ին կայացած ԼՂՀ ԱԺ ընտրությունների ժամանակ զբաղեցրել է առաջին տեղը՝ հավաքելով ձայների 47,5 տոկոսը։  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: