ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂՀ ՊԲ. ինքնապաշտպանական ջոկատներից մինչև կայացած բանակ

Հայաստանի Հանրապետությունում  եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մայիսի 9-ին նշում են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրը, Շուշիի ազատագրումը եւ ԼՂՀ-ի Պաշտպանության բանակի օրը: Կցանկանայինք անդրադառնալ ազատ և անկախ Արցախի անվտանգության գլխավոր երաշխիք հանդիսացող զինված ուժերի ձևավորման գործընթացին:

ԼՂՀ Զինված ուժերը՝ ԼՂՀ Պաշտպանության բանակն (ՊԲ) ապահովում են ԼՂՀ անվտանգությունը, պաշտպանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը։

Պաշտպանության բանակը կազմավորվել է Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի ծանր պայմաններում՝ կամավորական ստորաբաժանումների (ջոկատներ, վաշտեր) հիմքի վրա և անցել է զարգացման մի քանի փուլ։

Սկզբնական փուլում՝ նախքան Պաշտպանության բանակ կանոնավոր համակարգի ձևավորումը, կամավորական ստորաբաժանումների գործողությունները համակարգել են ընդհատակյա ինքնապաշտպանության կոմիտեն, շտաբը, ԼՂՀ պաշտպանության խորհուրդը՝ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: 1991-ի փետրվարից մինչև 1992 թվականի սկիզբը ԼՂՀ-ում կազմավորվել են 10-ից ավելի կամավորական վաշտեր ու ջոկատներ՝ 1000-ից ավելի կամավորականներով, ինչը կանոնավոր բանակի ստեղծման լուրջ նախադրյալ էր։ 

1992 թվականի փետրվարի 29-ին կամավորական ստորաբաժանումներին շնորհվել է ինքնապաշտպանական ուժերի պետական կարգավիճակ, իսկ ԼՂՀ ԳԽ նախագահության 1992 թվականի մարտի 4-ի որոշմամբ գնդապետ Արկադի Տեր-Թադևոսյանը նշանակվել է Արցախի Ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, որի պարտականությունները 1991 թվականի սեպտեմբերից կատարում էր Արկադի Կարապետյանը։ 

1992 թվականի մարտի 26-ին, մինչև Պաշտպանության նախարարության ստեղծումը, ԼՂՀ Նախարարների խորհրդին առընթեր ստեղծվել է ռազմական ոլորտի ժամանակավոր կառավարման մարմին՝ Ինքնապաշտպանության կոմիտե (ԻՊԿ, նախագահ՝ Սերժ Սարգսյան)։ Ինքնապաշտպանական ուժերի առաջին խոշոր մարտական հաջողությունը Շուշիի ազատագրումն էր 1992 թվականի մայիսի 9-ին (այդ օրն ավելի ուշ հայտարարվեց ԼՂՀ ՊԲ ստեղծման օր), որին հաջորդել է Լաչինի ազատագրումն ու Հայաստանի Հանրապետության հետ ցամաքային կապի վերականգնումը։ ԻՊԿ նախագահի հրամանով 1992 թվականի օգոստոսի 14-ին Ինքնապաշտպանական ուժերի կազմում ստեղծվել են Ասկերանի (հրամանատար՝ Վիտալի Բալասանյան), Հադրութի (Արթուր Աղաբեկյան, 1993 թվականի սեպտեմբեր-դեկտեմբերին՝ Վարդան Ավետիսյան), Մարտակերտի (Նորայր Դանիելյան, 1993 թվականի նոյեմբերից՝ Աշոտ Առուշանյան), Մարտունու (Մոնթե Մելքոնյան, 1993 թվականի հունիսից՝ Մովսես Հակոբյան), երրորդ (կազմավորվել է 1993-ի դեկտեմբերին, Մարտունու պաշտպանական շրջանի (ՊՇ) վերակազմավորման արդյունքում, հրամանատար՝ Նելսոն Սողոմոնյան), Շահումյանի (կազմավորվել է 1994 թվականին՝ «Եղնիկներ» պարտիզանական ջոկատի հիմքի վրա, հրամանատար՝ Սերգեյ Չալյան), Շուշիի (հրամանատար՝ Վաչագան Իշխանյան), Ստեփանակերտի (Կենտրոնական, հրամանատար՝ Սամվել Կարապետյան) պաշտպանական շրջանները։

Նույն թվականի օգոստոսի 15-ին ԼՂՀ ԳԽ նախագահության որոշմամբ կազմավորվել է Պաշտպանության պետական կոմիտեն (ՊՊԿ, նախագահ՝ Ռոբերտ Քոչարյան), որին վերապահվել են երկրի ողջ գործադիր իշխանության գործառույթները։

1992 թվականի հոկտեմբերին Ինքնապաշտպանական ուժերի հրամանատար է նշանակվել Սամվել Բաբայանը, շտաբի պետ՝ Ֆելիքս Գզոզյանը (նույն թվականի դեկտեմբերից՝ Սեյրան Օհանյանը), սպառազինության գծով տեղակալ՝ Վյաչեսլավ Հյուսևունցը, թիկունքի գծով տեղակալ՝ Արմեն Աբգարյանը։ Ձևավորվել են նաև օպերատիվ (պետ՝ Աևատոլի Զինևիչ, ապա՝ Անատոլի Մամունց), հետախուզության (Գրիգոր Գասպարյան), կապի (Արթուր Փափազյան), մարտական պատրաստության (Ֆելիքս Գաբրիելյան), ճարտարագիտական (Ռոլես Աղաջանյան), հրետանային (ժորա Գասպարյան), հակաօդային պաշտպանության (Գաբրիել Վարդանյան), քիմիական (Իգոր Ավանեսյան), ֆինանսական (Եղիշե Արզումանյան), կադրերի (Ազատ Աբրահամյան), ռազմաբժշկական (Գեորգի Սահակյան, Վալերի Մարության) բաժիններն ու ծառայությունները։ 

Ինքնապաշտպանության կոմիտեն զուգահեռաբար կազմավորում է մի շարք զորամասեր և ստորաբաժանումներ։ Գործադրված ջանքերի շնորհիվ համեմատաբար կարճ ժամկետում վնասազերծվել են Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլիի, Հորադիզի, Ջաբրայիլի, Կուբաթլուի, Զանգելանի և Օմարի լեռնանցքի կրակակետերը, ազատագրվել է Մարտակերտի շրջանի տարածքի հիմնական մասը։

1993 թվականի նոյեմբերին Ինքնապաշտպանության կոմիտեն վերանվանվել է Պաշտպանության բանակի (ՊԲ), իսկ 1995 թվականի հունվարին ստեղծվել է Պաշտպանության նախարարություն (նախարար-հրամանատար՝ Սամվել Բաբայան, առաջին տեղակալ գեներալ-մայոր Քրիստափոր Իվանյան, գլխավոր շտաբի պետ՝ Սեյրան Օհանյան)։ ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնը 1999-2007թթ զբաղեցրել է Սեյրան Օհանյանը (1999-2007),  2007-1015թթ` Մովսես Հակոբյանը, իսկ 2015 թվականից ՊԲ-ն ղեկավարում է Լյովա Մնացականյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: