«Թուրքական հոսքը» կարժանանա «Հարավային հոսքի» ճակատագրի՞ն
Վաշինգտոնը դեմ է Հունաստանի տարածքով «Թուրքական հոսք» գազամուղով ռուսական գազը եվրոպական սպառողին հասցնելուն։ Այս մասին հայտարարել է Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի հարցերով նախարար Լաֆազանիսը ԱՄՆ-ի միջազգային էներգետիկ հարցերով հատուկ բանագնաց Հոկստայնի հետ հանդիպումից հետո։
ԱՄՆ-ում կարծում են, որ գազատարի կառուցումը չի օգնի Հունաստանի էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացմանը։ Այդ կապակցությամբ Վաշինգտոնը խորհուրդ է տալիս Աթենքին միանալ Տրանսադրիատիկ գազատարին՝ չմանրամասնելով այս ծրագրերի միջև առկա տարբերությունները։
Ինչ վերաբերում է պաշտոնական Աթենքի դիրքորոշմանը, ապա վերջինս համաձայնել է իր տարածքում գազատարի կառուցմանը։
Նշենք, որ «Թուրքական հոսքի» շինարարությունը պաշտոնապես մեկնարկել է մայիսի 8-ին։ Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը։ Նա նշել է, որ նախատեսվում է «Թուրքական հոսքը» շահագործման հանձնել 2016 թվականին։ Բազմաթիվ փորձագետներ այս ժամկետը ոչ իրատեսական են համարում՝ հաշվի առնելով այդ ուղղությամբ առկա մի շարք խնդիրները։
Նախ և առաջ նախագծի երկու գլխավոր մասնակիցները՝ Թուրքիան և Ռուսաստանը, չեն կարողանում վերջնական համաձայնության գալ մի շարք տեխնիկական հարցերի շուրջ։ Իսկ վերջին շրջանում Անկարայի և Մոսկվայի միջև հարաբերություններում առկա լարվածությունն այս առումով լավատեսություն չի ներշնչում։
Մյուս կողմից, նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ Սերբիան հրաժարվել է «Թուրքական հոսքով» գազ ստանալուց։ Սերբիան անհնար է համարում իր տարածքում «Թուրքական հոսք» գազատարի շարունակումը, քանի որ սերբական կողմն ինքը պետք է ֆինանսավորի խողովակաշարի այդ հատվածի կառուցումը, ինչը ձեռնտու չէ Բելգրադին։ Այս մասին նախորդ շաբաթ հայտարարել է Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը Интерфакс-ին տված հարցազրույցում:
Նշենք, որ «Թուրքական հոսքի» խողովակաշարը պետք է Հունաստանից անցնի Սերբիա, որտեղից էլ եվրոպական երկրներ։ Ինչ վերաբերում է եվրոպական երկրներին, ապա մինչ այժմ «Թուրքական հոսքով» հետաքրքվածություն է ցուցաբերել միայն Ավստրիան։
Այս ամենը լուրջ կասկածներ է ստեղծում, որ թուրքական հոսքն իր նախորդի՝ «Հարավային հոսքի» ճակատագրին կարող է արժանանալ։
այլ նյութեր այս թեմայով
- Տնտեսական ճգնաժամի պատճառով ԵՄ-ում մոտ 59 մլն աշխատատեղ կարող է փակվել. FT ԵՄ երկրներում գործազրկությունը կարող է կրկնապատկվել՝ 2021 թվականին հասնելով մինչև 11,2 տոկոսի և մինչև 2024 թվականը...
- Եվրագոտու տնտեսությունը շարունակում է անկում ապրել. ԵԿԲ-ում փնտրում են կոնցեպտուալ լուծումներ ԵԿԲ հաջորդ ղեկավար Քրիստին Լագարդն ով կպաշտոնավարի նոյեմբերի մեկից սկսած, հավանական է, որ կանգնի կառույցի ֆունկցիոնալ...
- Լեհաստանի տնտեսական համաժողովին Հայաստանի չմասնակցության մասին խոսելիս իշխանությունները մի փաստ բաց են թողնում Բանն այն է, որ համաժողովի պաշտոնական կայքէջում մինչ մեր կողմից մասնակցության չհաստատումը, հայտարարվել էր, որ կարևոր...
- Դանիան ԵՄ ամենաթանկ երկիրն է Դանիայում գների մակարդակը 41,5 %-ով բարձր է միջին եվրոպականից։ Սա զգում են նաև երկրի հյուրերը, քանի որ սնունդը, հյուրանոցներում...
- Ֆրանսիացի ինժեներները մետաղական կամուրջներ կկառուցեն Հայաստանում Մետաղական կամուրջների շինարարության, ենթակառուցվածքների բարելավման ոլորտում մասնագիտացած ընկերության ներկայացուցչի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ