ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Թուրքական հոսքը» կարժանանա «Հարավային հոսքի» ճակատագրի՞ն

Վաշինգտոնը դեմ է Հունաստանի տարածքով «Թուրքական հոսք» գազամուղով ռուսական գազը եվրոպական սպառողին հասցնելուն։ Այս մասին հայտարարել է Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի հարցերով նախարար Լաֆազանիսը ԱՄՆ-ի միջազգային էներգետիկ հարցերով հատուկ բանագնաց Հոկստայնի հետ հանդիպումից հետո։

ԱՄՆ-ում կարծում են, որ գազատարի կառուցումը չի օգնի Հունաստանի էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացմանը։ Այդ կապակցությամբ Վաշինգտոնը խորհուրդ է տալիս Աթենքին միանալ  Տրանսադրիատիկ գազատարին՝ չմանրամասնելով այս ծրագրերի միջև առկա տարբերությունները։

Ինչ վերաբերում է պաշտոնական Աթենքի դիրքորոշմանը, ապա վերջինս համաձայնել է իր տարածքում գազատարի կառուցմանը։

Նշենք, որ «Թուրքական հոսքի» շինարարությունը պաշտոնապես մեկնարկել է մայիսի 8-ին։ Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը։ Նա նշել է, որ նախատեսվում է «Թուրքական հոսքը» շահագործման հանձնել 2016 թվականին։ Բազմաթիվ փորձագետներ այս ժամկետը ոչ իրատեսական են համարում՝ հաշվի առնելով այդ ուղղությամբ առկա մի շարք խնդիրները։

Նախ և առաջ նախագծի երկու գլխավոր մասնակիցները՝ Թուրքիան և Ռուսաստանը, չեն կարողանում վերջնական համաձայնության գալ մի շարք տեխնիկական հարցերի շուրջ։ Իսկ վերջին շրջանում Անկարայի և Մոսկվայի միջև հարաբերություններում առկա լարվածությունն այս առումով լավատեսություն չի ներշնչում։

Մյուս կողմից, նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ Սերբիան հրաժարվել է «Թուրքական հոսքով» գազ ստանալուց։ Սերբիան անհնար է համարում իր տարածքում «Թուրքական հոսք» գազատարի շարունակումը, քանի որ սերբական կողմն ինքը պետք է ֆինանսավորի խողովակաշարի այդ հատվածի կառուցումը, ինչը ձեռնտու չէ Բելգրադին։ Այս մասին նախորդ շաբաթ հայտարարել է Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը Интерфакс-ին տված հարցազրույցում:

Նշենք, որ «Թուրքական հոսքի»  խողովակաշարը պետք է Հունաստանից անցնի Սերբիա, որտեղից էլ եվրոպական երկրներ։ Ինչ վերաբերում է եվրոպական երկրներին, ապա մինչ այժմ «Թուրքական հոսքով» հետաքրքվածություն է ցուցաբերել միայն Ավստրիան։

Այս ամենը լուրջ կասկածներ է ստեղծում, որ թուրքական հոսքն իր նախորդի՝ «Հարավային հոսքի» ճակատագրին կարող է արժանանալ։

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: