Միջնորդների համար առաջնային նպատակ պետք է լինի տարածաշրջանում իրական խաղաղությունը, հետո միայն` խաղաղության պայմանագիրը
21 տարի առաջ այս օրն ուժի մեջ մտավ բիշքեկյան գործընթացում կնքված հրադադարի համաձայնագիրը ԼՂՀ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև: Այդ պահին արդեն դեռևս 1992-ին մեկնարկած Մինսկի գործընթացի մասնակիցների համար ակնհայտ էր, որ հակամարտությունն արագ կարգավորել չի հաջողվելու: Բիշքեկյան արձանագրությունների` ուժի մեջ մտնելով դադարեցին լայնածավալ զինված գործողությունները, որոնց գինը մեծաթիվ մարդկային կորուստներն էին թե' ադրբեջանական, թե' հայկական կողմից: Սակայն դրան հաջորդած 21 տարիներից յուրաքանչյուրը պետք է կրկին տասնյակ կյանքեր խլեր. 2012-ին հայկական զինված ուժերն ունեցել են 14 մարտական կորուստ, 2013-ին` շուրջ 10, 2014-ին` 28:
2015-ին Ադրբեջանի կողմից հրահրված սահմանային միջադեպերի թիվն աննախադեպ աճել է, փոփոխվել են նաև հակառակորդի կողմից կիրառվող զինատեսակները` դառնալով առավել ագրեսիվ: Չի մխիթարում նույնիսկ այն, որ հայկական կողմերի պատասխան կամ պատժիչ գործողությունների արդյունքում որպես կանոն հակառակորդի կորուստները մի քանի անգամ ավելին են լինում: Այս ամենի ֆոնին Բաքվից հնչող ռազմատենչ հռետորաբանությունը, թշնամանքի ու հայատյացության քարոզչությունը թույլ չեն տալիս հույս ունենալ, որ առաջիկայում իրավիճակը կբեկվի հօգուտ խաղաղության:
Իհարկե այս ամենին զուգահեռ չեն դադարում նաև միջնորդների փորձերն` ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ ցանկացած միջոցառում որպես առիթ օգտագործելուն ու կարգավորումը խթանելուն: Փոքր-ինչ դժվար է ասել` ինչպիսին են վերջիններիս իրական ակնկալիքներն այդ նախաձեռնություններից. Մինսկի` ավելի քան քսանամյա գործընթացում, թվում է` վերջիններս պաետք է համոզված լինեին, որ առանց արցախցիների Արցախի ճակատագիրը քննարկելն այնքան էլ արդյունավետ չէ:
Ինչպես նաև խաղաղության հասնելու ձգտման տեսանկյունից բոլորովին էլ արդյունավետ չէ հետևել, թե ինչպես է հակամարտող մի կողմը փորձում ուժի կիրառումը բանակցությունների ընթացքի և արդյունքի վրա ազդելու միջոց դարձնել: Նույն միջնորդների կողմից բազմիցս է բարձրաձայնվել կողմերի միջև վստահության ձևավորման անհրաժեշտությունը. ի՞նչ վստահության մասին կարող է խոսք լինել գնդացիրների կրակի ներքո, ինչպե՞ս վստահել մի երկրի, որի պաշտոնական կայքերում լուսանկարից ջնջում են ՀՀ դրոշն ու հայատյացություն քարոզում նախագահի մակարդակով …
Ուստի գուցե ժամանա՞կն է, որ միջնորդներն իրենց իսկ ունեցած հնարավորությունները ներդնեն վստահություն կառուցելու կամ դրան խոչընդոտող հանգամանքները հեռացնելու գործում: Այս իմաստով որպես սկիզբ կարևոր կարող է լինել, օրինակ, բանակցություններին զուգահեռ ուժից և ուժի սպառնալիքից հրաժարվելու մասին պայմանագրի ստորագրումը կողմերի միջև: Վստահությանն ուղղված միջոց կարող է լինել հակամարտող կողմերի պետական պաշտոնյաների ելույթներում, ԶԼՄ-ներում այլատյացության դրսևորումների համար մշտադիտարկման ու պատասխանատվության մեխանիզմերի մշակումն ու գործարկումը: Սրանով, ի դեպ, կարող է զբաղվել Եվրոպայի խորհուրդը, որն այդքան ձգտում է իր նպաստը բերել կոնֆլիկտի հաղթահարմանը և որի տարածքում են ինչպես Ադրբեջանն ու Հայաստանն, այնպես էլ ԼՂՀ-ն` ճանաչված, թե` չճանաչված:
Ի վերջո միջոցառումները կարող են լինել բազում, պարզապես թվում է` ժամանակն է, որպեսզի միջնորդները հակամարտող կողմերի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման բավականին հավակնոտ նպատակին գերադասեն տարածաշրջանում իրական խաղաղություն ապահովելու` հնարավոր է` առավել համեստ, բայց առավել հրատապ խնդիրը:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ