ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դերսիմի տասնյակ հայեր կրկին քրիստոնեություն են ընդունել

Դերսիմցի 17 հայեր հայկական ինքնությանը վերադառնալու ճանապարհին հերթական քայլն են կատարել՝ մկրտվելով Ստամբուլի Յեշիլքյոյ շրջանի հայկական առաքելական եկեղեցում և ընդունելով քրիստոնեություն: 

Մկրտության արարողությունն անձամբ ղեկավարել է Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Ինչպես նշում է «Արմենպրես»-ը, Դերսիմի հայերի միության հիմնադիր և նախկին նախագահ Միրան Փրկիչը հայտնել է, որ մկրտության արարողությանը զուգահեռ երկու զույգ ամուսնական արարողություն է եղել եկեղեցում: Նա պատմել է, որ դերսիմահայերը նախքան մկրտությունը 6-ամսյա դասընթաց են անցել, որը նախապատրաստվել է Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից: «Ինչպես մյուս հարցերում, այս դեպքում ևս առաջադեմ ենք լինելու և շատ արագ դերսիմահայերին ծանոթացնելու ենք սեփական ազգի հետ»,- նշել է Փրկիչը:

Մկրտության արարողության մասնակիցներից մեկը` Լեա Յոնջա Գյուլթեքինը, «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է. «Հայրս և մայրս տարիներ առաջ եկեղեցում ամուսնացան: Սակայն իրենց ամուսնության ժամանակ մեզ չմկրտեցին, քանի որ վախենում էին իրենց շրջապատի հնարավոր արձագանքից: Ավելի ուշ ես և իմ քույրերն ու զարմիկները նստեցինք և խոսեցինք, թե ինչո՞ւ չենք վերադառնում մեր ինքնությանը: Շուտով մենք որոշում կայացրեցինք և հանդիպեցինք Արամ Աթեշյանին: Կարծում եմ, որ լավագույն զգացումն է մեր պապերի ու տատերի հետքերով գնալը»,- նշեց նա:

Պատմական Հայաստանի տարածքում Դերսիմն այն քիչ բնակավայրերից է, որի տարածքում մինչ օրս բնակվող հայերի շրջանում վերջին տարիներին նկատվում է սեփական արմատներին վերադառնալու ակտիվ գործընթաց: Դերսիմահայերը 2015 թվականի մարտից սկսել են հայերենի դասընթացների մասնակցել, որոնց երկրորդ փուլը մեկնարկել է մայիսի սկզբին: Հետևողական լինելով սեփական արմատներին վերադառնալու ձգտմանը՝ դերսիմահայերը վստահեցնում են, որ նմանօրինակ ծրագրերը հետագայում էլ շարունակվելու են և լինելու ավելի լայնածավալ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: