ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վատիկանը պաշտոնապես ճանաչել է Պաղեստին պետությունը

Վատիկանը պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի պետության գոյությունը, տեղեկացնում է BBC-ին։  

Մայիսի 13-­ին Վատիկանի և Պաղեստինի միջև համաձայնագիր է կնքվել, որով կարգավորվում է Պաղեստինի տարածքում Կաթոլիկ եկեղեցու գործունեությունը։ Այդ համաձայնագրում Սուրբ Աթոռը «Պաղեստինի ազատագրման կազմակերպություն» անվանումից անցում է կատարել «Պաղեստինի պետություն» եզրույթին:

«Այո, դա պաշտոնական ճանաչումն է այն բանի, որ պետությունը գոյություն ունի»,­ - ասել է Վատիկանի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին: Վատիկանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի տեղակալ մոնսինիոր Կամիլերիի փոխանցմամբ՝ պայմանագրի տեքստում մասնավորապես խոսվում է Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության խաղաղ կարգավորման մասին՝ հիմնված երկու պետությունների գոյակցության վրա։

Բանականաբար, Վատիկանի կողմից Պաղեստինի ճանաչումը հարուցել է Իսրայելի զայրույթը։  «Վատիկանի քայլը խաթարում է խաղաղության հեռանկարը», - ասվում է Իսրայելի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

Վատիկանի և Պաղեստինի ազատագրության կազմակերպության միջև պաշտոնական հարաբերությունները հաստատվել են 1994 թվականի հոկտեմբերի 26-ին։ 2000 թվականի փետրվարին կողմերը ստորագրել են «հիմնարար պայմանագիր»։ Այս փաստաթղթի շուրջ 5 տարի տևած բանակցությունների արդյունքում էլ նախօրեին ստորագրվել է կողմերի միջև համապարփակ պայմանագիր, որով Սուրբ Աթոռը ճանաչում է Պաղեստին պետության գոյությունը։ Նշենք, որ Պաղեստին ճանաչումը Վատիկանի կողմից անսպաելի չէր․Վատիկանը դեռևս 2012 թվականին ողջունել էր  ՄԱԿ­-ի Գլխավոր Ասամբլեայի ընդունած որոշումը՝ Պաղեստինի պետությունը ճանաչելու : Նախորդ տարի Սուրբ երկիր կատարած այցի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Մահմուդ Աբբասին պաշտոնապես ճանաչել է որպես Պաղեստին պետության ղեկավար։

2012 թվականի նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից Պաղեստին պետության ճանաչումով նոր փուլ է սկսվել Պաղեստինի միջազգային ճանաչման գործընթացում։ Չնայած այս ժամանակահատվածում մեծ թվով պետություններ չեն ճանաչել Պաղեստինը, սակայն այդ ընթացքում ունեցած ձեռքբերումները բավականին նշանակալի էին։ Այսպես, 2012 թվականին սկսված գործընթացի համատեքստում 2014 թվականին Պաղեստին պետությունը  ճանաչել է Շվեդիայի խորհրդարանը՝ դառնալով Պաղեստինը ճանաչած Եվրամիության առաջին պետությունը։ Պաղեստին պետության գոյությունը ճանաչելու կոչով հանդես են եկել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի խորհրդարանները և Եվրախորհրդարանը։ 2015 թվականին Պաղեստինը դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ։

Վատիկանը դարձավ Պաղեստին պետությունը ճանաչած աշխարհի 136-րդ, իսկ Եվրոպայի երրորդ պետությունը՝ Իռլանդիայից (2011 թվականին) և Շվեդիայից(2014 թվականին) հետո:

 




այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: