Վատիկանը պաշտոնապես ճանաչել է Պաղեստին պետությունը
Վատիկանը պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի պետության գոյությունը, տեղեկացնում է BBC-ին։
Մայիսի 13-ին Վատիկանի և Պաղեստինի միջև համաձայնագիր է կնքվել, որով կարգավորվում է Պաղեստինի տարածքում Կաթոլիկ եկեղեցու գործունեությունը։ Այդ համաձայնագրում Սուրբ Աթոռը «Պաղեստինի ազատագրման կազմակերպություն» անվանումից անցում է կատարել «Պաղեստինի պետություն» եզրույթին:
«Այո, դա պաշտոնական ճանաչումն է այն բանի, որ պետությունը գոյություն ունի», - ասել է Վատիկանի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին: Վատիկանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի տեղակալ մոնսինիոր Կամիլերիի փոխանցմամբ՝ պայմանագրի տեքստում մասնավորապես խոսվում է Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության խաղաղ կարգավորման մասին՝ հիմնված երկու պետությունների գոյակցության վրա։
Բանականաբար, Վատիկանի կողմից Պաղեստինի ճանաչումը հարուցել է Իսրայելի զայրույթը։ «Վատիկանի քայլը խաթարում է խաղաղության հեռանկարը», - ասվում է Իսրայելի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:
Վատիկանի և Պաղեստինի ազատագրության կազմակերպության միջև պաշտոնական հարաբերությունները հաստատվել են 1994 թվականի հոկտեմբերի 26-ին։ 2000 թվականի փետրվարին կողմերը ստորագրել են «հիմնարար պայմանագիր»։ Այս փաստաթղթի շուրջ 5 տարի տևած բանակցությունների արդյունքում էլ նախօրեին ստորագրվել է կողմերի միջև համապարփակ պայմանագիր, որով Սուրբ Աթոռը ճանաչում է Պաղեստին պետության գոյությունը։ Նշենք, որ Պաղեստին ճանաչումը Վատիկանի կողմից անսպաելի չէր․Վատիկանը դեռևս 2012 թվականին ողջունել էր ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ընդունած որոշումը՝ Պաղեստինի պետությունը ճանաչելու : Նախորդ տարի Սուրբ երկիր կատարած այցի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Մահմուդ Աբբասին պաշտոնապես ճանաչել է որպես Պաղեստին պետության ղեկավար։
2012 թվականի նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից Պաղեստին պետության ճանաչումով նոր փուլ է սկսվել Պաղեստինի միջազգային ճանաչման գործընթացում։ Չնայած այս ժամանակահատվածում մեծ թվով պետություններ չեն ճանաչել Պաղեստինը, սակայն այդ ընթացքում ունեցած ձեռքբերումները բավականին նշանակալի էին։ Այսպես, 2012 թվականին սկսված գործընթացի համատեքստում 2014 թվականին Պաղեստին պետությունը ճանաչել է Շվեդիայի խորհրդարանը՝ դառնալով Պաղեստինը ճանաչած Եվրամիության առաջին պետությունը։ Պաղեստին պետության գոյությունը ճանաչելու կոչով հանդես են եկել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի խորհրդարանները և Եվրախորհրդարանը։ 2015 թվականին Պաղեստինը դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ։
Վատիկանը դարձավ Պաղեստին պետությունը ճանաչած աշխարհի 136-րդ, իսկ Եվրոպայի երրորդ պետությունը՝ Իռլանդիայից (2011 թվականին) և Շվեդիայից(2014 թվականին) հետո:
այլ նյութեր այս թեմայով
- Կոսովոյի նախագահ Խաշիմ Տաչին հրաժարական է տվել Կոսովոյի նախագահ Խաշիմ Տաչին հրաժարական է տվել՝ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների...
- Սերբիայի ու Կոսովոյի «պատմական համաձայնությունը» և դրա արդյունքները Առաջին հայացքից դրական առաջընթացի տպավորություն թողնող այս գործարքը կարող է երկար խմորումների և նոր սրացումների...
- Կոսովոյի խորհրդարանն անվստահություն է հայտնել Ալբին Կուրտիի կառավարությանը Կոսովոյի խորհրդարանն անվստահություն է հայտնել Ալբին Կուրտիի կառավարությանը, որն ընդամենը 50 օր է պաշտոնավարել։
- Աբխազիայում նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմության թեկնածուն Աբխազիայում մարտի 22-ին կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն մարտի 24-ին: ...
- Սերբիայի և Կոսովոյի ղեկավարները հանդիպել են Սպիտակ տանը Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը և Կոսովոյի ղեկավար Հաշիմ Թաչին ամերիկյան կողմի հրավերով հանդիպում են անցկացրել...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ