Ռուս-ամերիկյան երկխոսության արդյունքում Ուկրաինան Ռիգայից մեծ ակնկալիքներ չունի

Ժամեր անց Ռիգայում կմեկնարկի Արևելյան գործընկերության չորրորդ գագաթաժողովը, որից մեծ ակնկալիքներ ունեին գրեթե բոլոր մասնակիցները, իսկ բոլորից ավելին՝ հենց այս նախաձեռնության շրջանակներում զարգացած գործընթացների արդյունքում ներքաղաքական ճգնաժամում հայտնված Ուկրաինան: Սակայն այսօր արդեն հնչում են կարծիքներ, որ Ռիգայում վերջին չի կարող հավակնել նույնիսկ ԵՄ հետ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման:
Ինչպես նշել է Գերագույն Ռադայի ներկայացուցիչը, առաջիկա գագաթաժողովը շատ ավելի հրատապ հարցեր ունի կարգավորելու, քան ԵՄ հետ Ուկրաինայի մուտքի արտոնագրային ռեժիմի ազատկանացման մեկնարկին դրական ազդանշան տալն է: «Արևելյան գործընկերության քաղաքականության նպատակը ԵՄ շուրջ «բարեկամների օղակ» ձևավորելն էր: Մինչդեռ այսօր բարեկամների, կայունության, բարեկեցության ու բարգավաճման օղակի փոխարեն «հրե օղակ» ունենք: Այս գագաթաժողովի ու նրա արդյունքների կարևորությունը կախված է նրանից, թե, առաջին հերթին, որքանով այն կկարողանա մարել այդ կրակը, երկրորդը, թե գործնականում, ոչ՝ տեսականորեն, կյանքի կկոչվի հիմնարար այն սկզբունքը, որ դրվել էր Արևելյան գործընկերության հիմքում՝ այն է՝ տարբերակված մոտեցումը գործընկերների նկատմամբ: Խոսքը նրա մասին է, որ ԱլԳ վեց մասնակիցներից առնվազն երեքը՝ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը, հստակ արտահայտել են ապագայում ԵՄ անդամ դառնալու իրենց պատրաստակամությունը: Դեռևս այս ցանկությանը հստակ պատասխան՝ ի դեմս եվրոպական հեռանկարի տրամադրման, ինչը հռետորական դարձվածք չէ, այլ ընդլայնման քաղաքականության համատեքստի իրավական նորմ է, չի տրվել»,- հայտարարել է Ռադայի՝ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի նախագահը:
Փոխարենը Ռիգայի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթի նախագծում սահմանված է հետևյալը. «Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության շրջանակներում, գագաթաժողովի մասնակիցները վերահաստատում են յուրաքանչյուր գործընկերոջ ինքնիշխան իրավունքն ազատ ընտրելու ԵՄ հետ հարաբերություններում իր հավակնությունների մակարդակն ու նպատակները, որոնց ձգտում է: ԵՄ-ի և գործընկերոջ իշխանությունն է որոշելու, թե ինչպես են ցանկանում զարգացնել իրենց հարաբերությունները»: Ինչպես նման մոտեցումը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը՝ Ռիգայի նպատակն է պարզապես չնահանջել Վիլնյուսում սահմանված նպատակներից: Միաժամանակ, թվում է` Բրյուսելում առանձնապես շահագրգիռ չեն նաև ավելի առաջ անցնել Վիլնյուսում սահմանված հավակնություններից` հասկանալի պատճառով: Նման մոտեցումը թերևս լիովին տեղավորվում է ԵՄ սահմանների շուրջ «հրե օղակը» կամ գոնե «հրդեհի օջախները» մարելու՝ Բրյուսելի քաղաքականության մեջ:
Եթե չասենք, որ նույն նպատակն էր հետապնդում, ապա առնվազն այդ նպատակի իրագործմանը կարող է մեծապես նպաստել նաև ռուս-ամերիկյան շփումների ակտիվացումը վերջին շաբաթվա ընթացքում: Ինչպես հայտնի է, ԱՄՆ պետքարտուղար Քերին Սոչիում ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե ԱՄՆ կարող է նպաստել Մինսկի պայմանավորվածությունների իրագործմանը: Ինչպես երեկ Բրյուսելում, իր հերթին, նշեց Լավրովը, Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են օգտագործել իրենց ազդեցությունn ուկրաինական ճգնաժամի կողմերի վրա ՝ Մինսկի պայմանավորվածությունների իրագործումը երաշխավորելու նպատակով:
Թերևս պատահական չէ, նաև, որ կրկին՝ ՌԴ արտգործնախարարի հավաստմամբ, ԱՄՆ պետքարտուղարը հանդիպման ընթացքում չի անդրադարձել Ղրիմին: Լավրովն էլ իր հերթին հավաստեց, որ Դոնեցկի և Լուգանսկի, այսպես կոչված, հանրապետություններն Ուկրաինայի մաս են կազմում:
Միաժամանակ, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վ. Նուլանդը Կիև կատարած այցի արդյունքում (որտեղից էլ մեկնել էր Մոսկվա) հավաստիացրել էր, թե իր տեղեկատվությամբ, ուկրաինական կողմը չի պատրաստվում նոր ագրեսիվ գործողություններ սկսել Դոնբասում:
Այս ամենը, սակայն, Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյին չի խանգարել հայտարարել, որ Ռիգայում իրենց առաջնային նպատակներից է լինելու ՌԴ դեմ պատժամիջոցների հարցում ԵՄ միասնական դիրքորոշոման մեջ հավաստիանալը: Միաժամանակ, Պորոշենկոն պատրաստվում է դիմել ԵՄ առաջնորդներին ԵՄ Խորհրդի՝ հունիսին նախանշված գագաթաժողովում պատժամիջոցների ժամկետը երկարաձգելու որոշում կայացնելու պահանջով:
Թվում է՝ ուկրաինական ճգնաժամը կարգավորելու համար առկա են և′ իրավական հիմքերը՝ ի դեմս Միսնկի պայմանավորվածությունների, և′ քաղաքական կամք կոնֆլիկտի կողմերում: Հարց է ծագում՝ ինչո՞ւմն է այլևս խնդիրը և ինչու՞ է կարևոր ՌԴ դեմ պատժամիջոցների երկարաձգումն Ուկրաինայի համար:
Բանն այն է, որ ինչպես խոստովանում են իրենք` հակամարտող կողմերը, խնդիրը դետալների մեջ է. փետրվարի 12-ին Մինսկում ստորագրված փաստաթուղթն ամրագրում էր Ուկրաինայում իշխանության ապակենտրոնացմանն ուղղված սահմանադրական բարեփոխումներ իրականանցելու անհրաժեշտությունը: Ըստ Մոսկվայի, սա նշանակում է Դոնեցկի և Լուգանսկի շրջանների հատուկ կարգավիճակի մասին օրենքի ընդունում, որը կամրագրի վերջիններիս այժմ ունեցած լիազորությունները: «Նրանք (Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունները) ներկայացրել են սահմանադրության իրենց օրինակը: Այնտեղ նրանք խոսում են ճիշտ այն կարգավիճակի մասին, որը նանխատեսվում է Մինսկի պայմանավորվածություններով, հանրապետությունները կշարունակեն Ուկրաինայի մաս կազմել, այնուհետև սահմանադրական բարեփոխումներ կիրականացվեն, որպեսզի այդ կարգավիճակն ամրագրվի մշտական հիմունքներով»,-հայտարարել է Լավրովը:
Մինչդեռ Կիևի դիտանկյունից իրավիճակն այլ է. վերջինս հրաժարվում է նախ ճանաչել, առավել ևս՝ երկխոսություն սկսել Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունների հետ: Իսկ վերջիններիս ունեցած լիազորությունները սահմանադրորեն ամրագրելը կնշանակի փաստացիորեն հրաժարվել երկրի շուրջ 17 հազ. ք/կմ տարածքի նկատմամբ Կիևի վերահսկողությունից: Արդյունքում, թերևս պատահական չէ, որ Ուկրաինայում, խոստովանելով, որ երկրի տարածքային ամբողջականությունը չեն կարող վերանվաճել ուժով, փորձում են Մինսկի պայմանավորվածություններից և նույնիսկ կարգավորման այս ձևաչափից խուսափելու ուղիներ փնտրել:
Եվ այժմ հարցը նրանում է, թե որքանով Վաշինգտոնն իրապես կօգտագործի իր ազդեցությունը Կիևի նկատմամբ` ստիպելով նրան իրագործել Մինսկում ստանձնած պարտավորությունները:
Իսկ Վաշինգտոգին և Մոսկվային այժմ ուկրաինական ճգնաժամից բացի հուզող մի շարք այլ հարցեր էլ կան, որոնց կարգավորումն իրապես կախված է այս ուժերի համագործակցությունից, դրանց շարքում առաջնային են Իրանի միջուկային ծրագիրն ու առաջիկա համաձայնագիրը դրա կարգավորման շուրջ, սիրիական ճգնաժամը, իսլամական ծայրահեղականության դեմ պայքարը:
Ինչևէ, Ռիգայի հանդիպմանը մնացել են ժամեր, և մնում է հուսալ, որ ԵՄ-ն, որտեղ իրապես շատ հարցերի առնչությամբ միասնական կարծիքի ու մոտեցման ձևավորումը բավականին դանդաղ ու բարդ գործընթաց է, բավականին զգուշավոր դիրք կզբաղեցնի` հարցականի տակ չդնելով ՌԴ-Արևմուտք երկխոսության հնարավորությունը, որը ստեղծվեց ամերիկացի պաշտոնյաների ռուսաստանյան այցերով և որի տապալման դեպքում կրկին վտանգված կլինեն առաջին հերթին հենց ԵՄ արևելյան գործընկերները:
այլ նյութեր այս թեմայով
- Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ԱլԳ ԱԳ նախարարների հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող լայնամասշտաբ...
- ՀԱՅԱՑՔ Երևանից. Արևելյան գործընկերության 10-ամյակ «Հայացք Երևանից. Երկրագունդ» հաղորդման շրջանակներում քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարեկ Գալստյանի...
- Եվրամիությունը Արևելյան գործընկերության ապագան կառուցելու է երազանքների և հույսերի վրա Մայիսի 13-14-ին Բրյուսելում ամփոփեցին Արևելյան գործընկերության քաղաքականության 10 տարիները: Եվրամիության բարձրաստիճան...
- Ադրբեջանն ու Եվրամիությունը չեն կարողանում համաձայնության գալ Ադրբեջանին չի հաջողվում Եվրամիության հետ փաստաթղթերում ամրագրել իր համար ցանկալի ձևակերպումները: Դրա մասին է...
- Բրատիսլավայի հանդիպումը նախապատրաստական փուլ էր մայիսի 13-14-ի ԱլԳ ԱԳ նախարարների նիստին ընդառաջ Մայիսի 6-ին Բրատիսլավայում կայացավ Վիշեգրադյան քառյակի և Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ