ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 754,48 դրամ ԱՐԾԱԹ - 257,09 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 304,37 դրամ

Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը տեղափոխվում է նոր` իրավական հարթակ

Վերջին շրջանում լայն տարածում ստացած այն ճշմարիտ թեզը, համաձայն որի` Ցեղասպանության 100-րդ տարելիցը հանդիսանում է Ցեղասպանության ճանաչման և դատապարտմանն ուղղությամբ իրականացվող քայլերի նոր հանգրվան, կարծես ստանում է  իր առարկայական դրսևորումները: Նման առարկայական դրսևորման վառ օրինակ հանդիսացավ Հայոց ցեղասպանության ընթացքում հայերից բռնագրավված Սիսի կաթողիկոսության նստավայրը վերադարձնելու` Թուրքիային ներկայացված դատական հայցը: Սա պետք է համարել էական քայլ առաջ և դրա կարևորությունը լիարժեք պատկերացնելու համար այն պետք է դիտարկել հետևյալ հիմնական դրույթների ներքո. առաջին, սա հստակ ուղերձ է թե՛ Թուրքիային և թե՛ միջազգային հանրությանը, որ Ցեղասպանության ճանաչումը չի կարող լինել ինքնանպատակ և դրա տրամաբանական հաջորդ քայլ պետք է հանդիսանա Ցեղասպանության հետևանքով հայերին  հասցված հոգեբանական և ֆիզիկական վնասի փոխհատուցումը, երկրորդ՝ սրանով, ըստ էության, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը տեղափոխում է նոր` իրավական հարթակ, ինչը թույլ կտա մեր պահանջատիրությունը Թուրքիայի հանդեպ դարձնել առարկայական:

Ուստի, ամփոփելով վերը նշվածը, մնում է միայն հավելել, որ Սիսի կաթողիկոսության նստավայրը վերադարձնելու` Թուրքիային ներկայացված դատական հայցը հանդիսանում է կարևոր նախադեպ, Թուրքիայի դեմ նմանատիպ անհատական և խմբային դատական հայցերի հետագա ներկայացման համար. մի գործընթացի, որը հավակնում է  դառնալ Հայաստան-Սփյուռք-Արցախ հնարավոր միասնական օրակարգի առանցքային բաղադրիչ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 77%
Քամի՝ 11.27 կմ/ժ
8 C°
 
  11° 
21.04.2018
  11° 
22.04.2018
Հարցում

Արդյո՞ք աջակցում եք Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին։