Նատո Բաչիաշվիլի. Վրաստանն ակնկալում էր ստանալ ազատ վիզային ռեժիմի անցման ժամկետ, սակայն դա տեղի չունեցավ
Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովից հետո «Արմեդիա» ՏՎԳ անցկացրել է հարցազրույցների շարք Արևելյան գործընկերության երկրներ փորձագետների հետ: Ձեզ ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ-ի բացառիկ հարցազրույցը Վրաստանի «Աշխարհաքաղաքական հետազոտությունների միջազգային կենտրոնի» փորձագետ Նատո Բաչիաշվիլիի հետ:
-Ինչպե՞ս եք գնահատում Արևելյան Գործընկերության քաղաքականության ապագան և ի՞նչ բարեփոխումների կարիք ունի ծրագիրն ըստ Ձեզ:
- Կցանկանայի սկսել Վիլնյուսի գագաթաժողովից: Վրաստանի համար Արևելյան Գործընկերությունը (ԱլԳ) հաջողված ծրագիր էր: Եթե նայենք Վիլնյուսին հաջորդած իրադարձություններին, դրական շարժ կտեսնենք: Նախևառաջ, Վիլնյուսից հետո մենք ստորագրեցինք Ասոցացման համաձայնագիրը ԵՄ հետ: Ասոցացման համաձայնագիրն ու Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրվեցին հունիսին և սեպտեմբերից դրանք արդեն որոշ չափով ուժի մեջ մտան: Այս է պատճառը, որ կարծում եմ` տարին հաջողակ էր Վրաստանի համար: Ինչ վերաբերում է Ուկրաինային, կարծում են մենք չտեսանք այն սցենարը, որ կցանկանայինք տեսնել, բայց այդ երկրի համար ԱլԳ-ն նույնպես հաջողված ծրագիր էր, քանի որ երկիրը հայտարարեց իր եվրոպական հեռանկարի ցանկության մասին և այժմ պաշտպանում է այդ հեռանկարը:
Բարեփոխումների մասին խոսելիս` հարկ է նշել, որ վերջին գագաթաժողովը ցույց տվեց երկրների հանդեպ ԵՄ ցուցաբերած տարբերակված մոտեցումը: Գագաթաժողովին հաջորդած հռչակագիրն ամրագրում է, որ յուրաքանչյուր երկիր ունի ԵՄ-ի հետ իր հարաբերությունների դինամիկան ընտրելու իրավունք: Կարծում եմ` երկրները, որ արտահայտեցին ԵՄ անդամ դառնալու իրենց ցանկությունը և ստորագրեցին Ասոցացման համաձայնագրերը, պետք է շարունակեն Եվրաինտեգրման ուղին, իսկ այն երկրները, որ չեն ստորագրել համաձայնագիրը պետք է ունենան ԵՄ հետ համագործակցելու ձևաչափն ինքնուրույն ընտրելու հնարավորություն:
Կցանկանայի նշել, որ եվրոպական գործընկերները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն Արևելյան գործընկերների անվտանգությանը, քանի որ Ռուսաստանին չի գոհացնում մեր ընտրած քաղաքականությունը և նա ցանկացած ժամանակ կարող է ճնշում գործադրել ինչպես մեր, այնպես էլ Եվրոպայի վրա: Այդ պատճառով, կարծում եմ` ծրագիրը պետք է մտածի արևելյան գործընկերների անվտանգության մասին:
-Որքանով են Ձեր ակնկալիքները Ռիգայի գագաթաժողովից արդարացել և ինչը դարձավ գագաթաժողովի ամենամեծ նվաճումը:
-Նախևառաջ Վրաստանն ակնկալում էր ստանալ հստակ ժամկետ, որում հնարավոր կլիներ անցում կատարել Ազատ վիզային ռեժիմի: Գուցե մեր ակնկալիքները չափազանց բարձր էին: Մենք մտածեցինք՝ ազատականացման առաջին փուլի հաջող ավարտն ու երկրորդ փուլի լավ ցուցանիշները հնարավորություն կտային ստանալու ժամկետ, որից հետո մեր քաղաքացիները կկարողանային Եվրոպա ուղևորվել առանց վիզայի անհրաժեշտության:
Միևնույն ժամանակ հռչակագիրն ամրագրում է, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կիրականացվի երկրորդ մոնիթորինգային առաքելությունը, որը կհրապարակի երկրի գրանցած առաջընթացը, որից հետո արդեն վիզային ռեժիմի ազատականացումը հնարավոր կլինի: Հնարավոր է՝ դա լինի 2016-ի սկզբին:
Երկորդ, մենք ակնկալում էինք, որ Ռիգայի գագաթաժողովում կամրագրվեր ԱլԳ երկրների եվրոպական հեռանկարը: Սա նույնպես արտացոլված է հռչակագրում: Այն ասում է, որ յուրաքանչյուր գործընկեր ունի եվրոպական հեռանկարի հնարավորություն և արժևորում է երկրների եվրաինտեգրման ձգտումը:
Մեկ այլ կարևոր հանգամանք է այն, որ հռչակագիրն ընդգծում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Սա կարևոր փաստ է ինչպես Վրաստանի, այնպես էլ մյուս գործընկերների համար: Հռչակագիրը կոչ է անում Ռուսաստանին կատարել պարտականությունները, որն ինքը ստանձնել է 2008թ. օգոստոսի հրադադարի համաձայնագրով: Մենք նաև ակնկալում էինք հռչակագրում տեսնել Վրաստանի օկուպացված տարածքների վերաբերյալ կետ, բայց այն առկա չէր:
-Ձեր կարծիքով ինչ ուղղությամբ կշարունակվեն Վրաստանի և ԵՄ-ի և Վրաստանի ու այլ արևելյան գործընկերների հարաբերությունները:
-Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ հարաբերություններին, կարծում եմ՝ պետք է կատարենք բոլոր պարտավորությունները և ավարտենք վիզային ռեժիմի ազատականացման հանաձայնագրի երկրորդ փուլը, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան ճանապարհորդել ԵՄ առանց վիզաների: Դա իսկապես կարևոր փաստ է Վրաստանի համար: Ինչ վերաբերում է մնացած հարցերին, մենք պետք է ԽՀԱԱՀ և Ասոցացման համաձայնագրով նախատեսված բարեփոխումներն իրականացնենք: Իմ կարծիքով, մյուս արևելյան գործընկերնորը նույնպես կշարժվեն այս ուղով, և դա կբերի ոչ միայն ԵՄ-ի և Վրաստանի այլ նաև մյուս գործընկերների հետ հարաբերությունների սերտացման:
Մենք պետք է դեպի Եվրոպա շարժվենք ձեռք-ձեռքի և միացյալ ուժերով, որն ավելի լավ արդյունք կտա, քան եթե Վրաստանն, Ուկրաինան կամ Մոլդովան միայնակ պայքար մղեն: Այս երեք երկրները ավելի մեծ հեռանկար ունեն եվրոպական ընտանիքի անդամ դառնալու, բայց, կարծում եմ, Հայաստանը, Ադրբեջանն ու Բելառուսը նույնպես որոշ չափով կշարունակեն համագործակցությունը ԵՄ-ի հետ: Միևնույն ժամանակ, երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցությունը կշարունակվի Արևելյան Գործընկերության շրջանակներում:
այլ նյութեր այս թեմայով
- Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ԱլԳ ԱԳ նախարարների հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող լայնամասշտաբ...
- ՀԱՅԱՑՔ Երևանից. Արևելյան գործընկերության 10-ամյակ «Հայացք Երևանից. Երկրագունդ» հաղորդման շրջանակներում քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարեկ Գալստյանի...
- Եվրամիությունը Արևելյան գործընկերության ապագան կառուցելու է երազանքների և հույսերի վրա Մայիսի 13-14-ին Բրյուսելում ամփոփեցին Արևելյան գործընկերության քաղաքականության 10 տարիները: Եվրամիության բարձրաստիճան...
- Ադրբեջանն ու Եվրամիությունը չեն կարողանում համաձայնության գալ Ադրբեջանին չի հաջողվում Եվրամիության հետ փաստաթղթերում ամրագրել իր համար ցանկալի ձևակերպումները: Դրա մասին է...
- Բրատիսլավայի հանդիպումը նախապատրաստական փուլ էր մայիսի 13-14-ի ԱլԳ ԱԳ նախարարների նիստին ընդառաջ Մայիսի 6-ին Բրատիսլավայում կայացավ Վիշեգրադյան քառյակի և Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ