ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն կավելացնի 72 միլիոն եվրո Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությանն օժանդակելու համար

ԵՄ՝ հանդիսանալով Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության գլխավոր գործընկերը, նախատեսում է ավելացնել իր ֆինանսական աջակցությունը երկրին, որը դեռ գտնվում է վերջին հակամարտության ազդեցության տակ:  Այս կապակցությամբ այսօր Բրյուսելում տեղի է ունեցել Միջազգային գիտաժողով, որը կենտրոնացել է Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության մարդասիրական կարիքների վրա:

ԵՄ Գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ղեկավարում է ժողովը Միջազգային համագործակցության և զարգացման հանձնակատար Նևեն Միմիկայի և Մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարման ղեկավար Քրիստոս Սթիլիանիդես հետ: Այս մասին հայտնում է ԵՄ պաշտոնական կայքը:

«Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության ժողովուրդը տարիներ շարունակ տևած հակամարտությունից հետո արժանի է ներկա և ապագա խաղաղության: Իսկզբանե ԵՄ-ն եղել է նրանց կողքին երկրում կայունություն և զարգացում ապահովելու համար: Այսօրվա ասուլիսով մենք մեր միջազգային գործընկերների հետ միասին, վերահաստատում ենք մեր նվիրվածությունը՝ երկրում խաղաղություն և կայունություն պահպանելու հարցում», - ասել է Ֆեդերիկա Մոգերինին: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    19 C°
     
    17°  11° 
    14.05.2024
    20°   
    15.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: