ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը բարկացած է միջազգային մամուլի վրա

Մոտ երկու շաբաթից`հունիսի 7-ին̦ Թուրքիայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ̦ որոնք արդեն իսկ գրավել են ողջ միջազգային մամուլի ուշադրությունը`քննարկման առարկա դառնալով մի շարք հեղինակավոր պարբերականների հոդվածներում̦ ինչպիսիք են New York Times-ը, Washington Post-ը, Guardian-ը, Bloomberg-ը, France 24-ը, և այլն:

«Չնայած Թուրքիան նախկինում էլ մի շարք կոշտ ու կոպիտ նախընտրական արշավներ է տեսել, այս մեկի մթնոլորտն̦, այնուամենայնիվ, ավելի մութ ու սարսափելի է թվում: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ճշմարտությունն ասելու նկատմամբ խիստ թշնամաբար է տրամադրված: ԱՄՆ-ն և Թուրքիայի մյուս ՆԱՏՕ-ական գործընկերները պետք  է ստիպեն նրան հետ կանգնել այս ապակառուցողական ճանապարհից»,- մասնավորապես նշել է ամերիկյան New York Times-ը̦, ինչն առաջացրել է Էրդողանի զայրութը: «Սև ամպեր Թուրքիայի գլխավերևում»  խմբագրականը համարելով անքաղաքավարի` նախագահը հրամայել է այսուհետ չխառնվել Թուրքիայի ներքին գործերին:

 «Ո՞վ եք դուք: Իմացե՛ք ձեր տեղը: Կարո՞ղ էիք արդյոք նմանատիպ բաներ գրել նույն ԱՄՆ կառավարության մասին», - հակառակվում է զայրացած Էրդողանը Ստամբուլում տված իր հեռուստատեսային ելույթի ժամանակ:

Բանն այն է, որ Էրդողանը չափազանց ակտիվ դեր է խաղում «Արդարության և զարգացման» կուսակցության դիրքերն ամրապնդելու համար̦ չնայած որ տեսականորեն նման իրավունք չունի որպես նախագահ: Իսկ այդ կուսակցությունը 2002 թվականից արդեն իր գերակայությունն է հաստատել ողջ Թուրքիայում, և այժմ էլ, ըստ Էրդողանի, հավակնում է ընտրաձայների 2/3-ին̦ ինչը թույլ կտա փոխել թուրքական սահմանադրությունը և  Էրդողանի ցանկացած նախագահական համակարգը հաստատել:

Ինչպես հայտնում է Washington Post-ը, իր հանրային ելույթներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ձեռքում ամուր բռնած Ղուրանը, հայտնում է իր աջակիցներին, որ գոյություն ունեցող խորհրդարանական համակարգն անարդյունավետ է և հարմար միջոց չէ երկիրը գերտերություն դարձնելու համար:

«Դա ճիշտ է, որ ես անկողմնակալ չեմ: Ես իմ ժողովրդի կողմից եմ», - մեջ է բերում  Էրդողանի խոսքերը Bloomberg-ի կայքը, ակնհայտորեն հեգնելով նախագահին, համարելով վերջինիս ընտրարշավի ամենանշանակալի դեմքը, ով սակայն վաղուց արդեն այդ կուսակցության ցուցակում չէ: Իսկ ընտրական հանձնաժողովն, իր հերթին, անտարբերության է մատնել այն բոլոր բողոքները, որ հնչել են նախագահի հասցեին ընդդիմության և լրագրողների կողմից` բացատրելով̦ որ իրենք իրավասու չեն քննելու նախագահի գործողությունները:

Համաշխարհային մյուս լրատվական կայքերն էլ, ինչպես օրինակ բրիտանական BBC-ն է, հատուկ խումբ են ուղարկել դեպի Թուրքիա, որպեսզի հետաքննեն այնտեղ տիրող նախընտրական իրավիճակը: Առաջին նպատակակետը եղել է Իզմիր քաղաքը̦, որը համարվում է առավելապես ընդդիմությանն աջակցող կենտրոն̦ հաջորդելու են նաև Ստամբուլը, և իհարկե, մայրաքաղաք Անկարան:

Թուրքական խորհրդարանական ընտրությունները տևական ժամանակ խոստանում են լինել միջազգային ԶԼՄ-ների, այդ թվում և մեր կայքի, քննարկման թեմա` իրենց բոլոր ընթացիկ կարևոր իրադարձություններով հանդերձ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: