ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը` «Հորիզոն 2020»-ում

Մայիսի 21-22-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի ունեցած Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ մեր երկիրը մի շարք ձեռքբերումներ ունեցավ՝ կապված Եվրոպական միության հետ ոլորտային համագործակցության հետ:

Ի թիվս բազմաթիվ այլ բնագավառների, ամրագրվեց նաև Հայաստանի և ԵՄ-ի միջև սերտ համագործակցությունը կրթության և հետազոտության ոլորտում: Այս համատեքստում գագաթաժողովի մասնակիցները ողջունել են [email protected] –ի մեկնարկը, որն Արևելյան Եվրոպայի հետազոտական և ակադեմիական հանրույթը կապում է համաեվրոպական հետազոտական և կրթական GEANT ցանցին, որտեղ և՛ ԵՄ-ն, և՛ գործընկերները դեռևս չեն իրացրել իրենց ներուժը:

Ռիգայի գագաթաժողովի մասնակիցներն ընդգծել են մարդկանց միջև կրթական և երիտասարդական ոլորտներում շփումների կարևորությունը, որով նրանք նպաստում են Արևելյան գործընկերության նպատակների իրականացմանը: Այստեղ կարևորվել է հատկապես Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի ներգրավումը «Հորիզոն 2020» հետազոտությունների և նորարարության ծրագրի շրջանակում, իսկ առաջիկայում ակնկալվում է նաև Հայաստանի և Վրաստանի ներգրավման համաձայնագրերի վերջնականացումը:

«Հորիզոն 2020»-ը ԵՄ հետազոտությունների և նորարարության երբևէ եղած ամենամեծ ծրագիրն է, որի բյուջեն կազմում է շուրջ 80 միլիարդ եվրո` նախատեսված 7 տարիների համար. այն մեկնարկել է 2014 թվականին և կշարունակվի մինչ 2020-ը, ինչպես և անունն է հուշում:

2014-15 թթ. «Հորիզոն 2020»-ի աշխատանքային փաթեթն ամփոփում է ծրագրի տարբեր բաժինների ֆինանսավորման հնարավորությունները: Յուրաքանչյուր բաժնում ներկայացված է նրա համընդհանուր նպատակը, համապատասխան մրցույթները և նրանց թեմաները: Յուրաքանչյուր թեման նկարագրում է մարտահրավերները , գործողությունների շրջանակը և սպասված արդյունքները:

«Հորիզոն 2020»–ում մրցույթները ներառում են շատ տարբեր թեմաներ՝ բիո-արդյունաբերության, էներգիայի արդյունավետության, ծովերի և օվկիանոսների ներուժի ընդարձակման, մաքուր օդի, անվտանգ սննդի, հակաբիոտիկների նորարարության, ինչպես նաև հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարի, արտաքին և սահմանային անվտանգության, հետազոտությունների ոլորտում երիտասարդ սերնդի ներգրավվածության, գենդերային հավասարության և կանանց նորարարության, եվրոպական ինքնության և մշակութային ժառանգության, Եվրոպան որպես համաշխարհային դերակատար տեսնելու և այլն:

Աշխատանքային ծրագիրն արտացոլում է «Հորիզոն 2020»-ի մարտահրավերների վրա հիմնված մոտեցումը, որը զգալի ազատություն է տալի դիմողներին հանդես գալու նորարարական լուծումներով: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: