Կարծիք Օդեսսայից. Սահակաշվիլիի նշանակումն ուրախություն չի պատճառել
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի՝ Օդեսսայի նահանգապետի պաշտոնում նշանակվելը մի շարք արձագանքներ է ստացել և ինտենսիվ քննարկումների առիթ դարձել՝ հիմնականում այն բանի շուրջ, թե ինչ կարող է տալ Սահակաշվիլին Օդեսսային: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ բացառիկհարցազրույցը “Однако. Евразия” նախագծի վերլուծաբան, Օդեսսայի բնակիչ Իվան Լիզանի հետ:
- Օդեսսայի բնակչությունն ինչպե՞ս ընդունեց Սահակաշվիլիի՝ նահանգապետ նշանակվելու փաստը:
- Կիևի իշխանություններին Օդեսսայում աջակցում է քաղաքացիների մոտ 10%-ը, այդ իսկ պատճառով Սահակաշվիլիի նշանակումն ուրախությամբ չընդունվեց: Նա Օդեսսայի բնակիչների մոտ, առաջին հերթին, ասոցացվում է ոչ միայն Հարավային Օսիայի նկատմամբ ագրեսիայի, այլ նաև կլինիկական ռուսաֆոբիայի, Վրաստանում քաղաքական հալածանքների և «փողկապ ուտելու» հետ:
Ի դեպ, ակտիվ քաղաքացիները հիշեցրեցին Սահակաշվիլիին, թե ով է նա՝ քաղաքում կախելով «Միշայի համար» գրառումով փողկապներ: Սահակաշվիլին անձամբ հասկանում է, որ գտնվում է թշնամական միջավայրում, այդ պատճառով էլ ամենուրեք շրջում է հրացաններով զինված թիկնապահների ուղեկցությամբ:
Սահակաշվիլիի նշանակումն ուրախություն չի պատճառել նաև քրեական աշխարհի ներկայացուցիչներին ու պաշտոնյաններին: Պաշտոնյաները գիտակցում են, որ նրանցից ոմանք կկորցնեն պաշտոնները, ինչպես նաև եկամուտները, իսկ մնացածը ստիպված կլինեն իրականացնել «բարեփոխումներ Սահակաշվիլիի ոճով»: Քրեական աշխարհը վախենում է, որ քաղաքը «կմաքրվի» այնպես, ինչպես Վրաստանում եղավ, երբ օրենքով գողերը հայտվեցին ճնշման տակ: Այնուամենայնիվ, Սահակաշվիլին ամենազոր չէ, միևնույն է, նա շրջապատված կլինի այն մարդկանցով, որոնց հետ քրեական աշխարհի ներկայացուցիչները միշտ կկարողանան համաձայնության գալ:
Քաղաքի նորարար հատվածը՝ բուրժուազիան, ուրախացել է ճիշտ այնպես, ինչպես ուրախանում է բոլոր փոփոխությունների և նոր մարդկանց նշանակումների համար՝ հույս ունենալով, որ Սահակաշվիլին մեկ հարվածով կլուծի բոլոր խնդիրները: Բայց նրա ուրախությունն էլ կանցնի, ինչպես որ մինչև այդ է անցել:
- Բնակիչներն ի՞նչ ակնկալիքներ ունեն Սահակաշվիլիի նշանակման հետ կապված : Ի՞նչ բարեփոխումների կարիք ունի նահանգը:
Իրականում Սահակաշվիլիի բարեփոխումները հետևյալ տեսքը կունենան.
- Աշխատանքից մասսայական հեռացումներ՝ պետական ապարատում: Հեռացվածների թափուր տեղերը կզբաղեցնեն տգետ կամ ագահ կարիերիստները. այլ պաշտոնյաններ նահանգում և ողջ Ուկրաինայում չկան:
- Ռուսամետների դեմ պայքարի ուժեղացում, այսինքն՝ Սահակաշվիլին սկսելու է պայքարել Օդեսսայի դեմ՝ փորձելով կոտրել նրան և ուկրաինացնել:
- Պետական գույքի մնացած մասի սեփականաշնորհում՝ կյուրացվեն Օդեսսայի նավահանգիստները և մերձնավահանգստային գործարանը, հանրային միջոցները: Սահակաշվիլին հասկանում է, որ իր պաշտոնը ժամանակավոր է, մինչև Վաշինգտոնի հանձնարարության կատարումը, որն էլ վերջինիս ուղարկել է այդ պաշտոնին, հետևաբար նա գումար կշորթի նաև իր համար:
- Մերձդնեստրի շրջափակման ուժեղացում, հնարավոր է նաև չճանաչված հանրապետության դեմ ագրեսիային աջակցություն:
Պետք են արդյո՞ք այսպիսի բարեփոխումներ նահանգին: Բնականաբար՝ ո՜չ: Նահանգին անհրաժեշտ է ադեկվատ իշխանություն, պաշտոնյաների շրջանում զանգվածային մաքրում և «նոր արյան ներարկում», սակայն նորն Ուկրաինայում չկա: Օդեսսան չի ցանկանում լինել այդպիսի Ուկրաինայի կազմում և 05.02.2014-ի ողբերգությունը, դրա տարելիցն ու Օդեսսայի բնակիչների վերաբերմունքը Մեծ Հաղթանակի 70-ամյակի նկատմամբ դրա վառ ապացույցն են:
այլ նյութեր այս թեմայով
- Ռուսաստանն ու Ուկրաինան նախնական համաձայնության են եկել Երեկ Ստամբուլում ՌԴ-ի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի են ունեցել քառակողմ...
- Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարները ժամանել են Կիև Ի տարբերություն կոստյումով և փողկապով Մակրոնի , Գերմանիայի կանցլերը հարթակից իջել է ջինսե տաբատով և պոլո շապիկով։
- Եկել է վճռական պահը որոշում կայացնել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է Ուկրաինային հետագա...
- ՀՀ-ում ԵՄ անդամ պետությունների դեսպաններն այցելել են Ուկրաինայի դեսպանատուն ՀՀ-ում ԵՄ անդամ պետությունների դեսպաններն այցելել են Ուկրաինայի դեսպանատուն
- Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվում են ուկրաինական ռազմական նավերը վերադարձնելու շուրջ Կերչի նեղուցում Ռուսաստանի կողմից գերեվարված Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող երեք նավերի վերադարձի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ