ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զինադադարից հետո ամենադաժան բախումն Ուկրաինայում

Ուկրաինական կառավարության զինված ուժերն ու ռուսամետ անջատողականները երեկ իրենց ամենադաժան բախումն են ունեցել զինադադարի հաստատումից ի վեր: Ապստամբները 12 ժամ տևող ճակատամարտից հետո 15 զոհ են ունեցել:

Իրադարձությունները տեղի են ունեցել Դոնեցկից 9 մղոն հեռավորության վրա գտնվող և ռազմավարական շատ մեծ նշանակություն ունեցող Մարինկա քաղաքում̦ որն արդեն իսկ այս ամիսների ընթացքում հասցրել է կռվի շատ  դաժան օրեր տեսնել: Իսկ մինչ ուկրաինական ճգնաժամն ընդհանրապես̦ Մարինկայում ապրում էին մոտ 9.900 հոգի:

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է̦ որ Ռուսաստանը խախտում է Մինսկի խաղաղության համաձայնագրերն ու իր ահաբեկիչներին ռազմական գործողություններ սկսելու հրամաններ է տալիս:  Իսկ Ռուսաստանը̦ հակադարձել է ուկրաինական կողմին̦՝ասելով̦ որ վերջիններս իրենք են սադրիչ գործունեություն ծավալում:

«Ինչպես տեսնում ենք̦ ուկրաինական զինված ուժերը կրկին սադրիչ գործողություններ են իրականացնում, ինչը մեզ Մոսկվայում շատ խիստ անհանգստացնում ու մտահոգում է»,- հայտնել է Կրեմլի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը ողբերգական դեպքից հետո: Իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լարովն, իր հերթին, նշել է, որ այս թարմ միջադեպի համար պատասխանատուները փորձում էին կանգնեցնել խաղաղության գործընթացի այն առաջընթացը, որը միջազգային հանրության կողմից էր միջնորդվել, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ինչ վերաբերում է հետաքրքրված եվրոպական կողմին, ապա Ֆրանսիայի ու Գերմանիայի առաջնորդները̦ ովքեր ամեն կերպ ջանում էին տարածաշրջանում խաղաղություն հաստատել̦ Եվրոնյուզի հաղորդմամբ`խիստ հիասթափված են չորեքշաբթի օրվա բռնություններից̦ որոնք, փաստորեն, խախտեցին առանց այն էլ փխրուն զինադադարի համաձայնագիրը:

ԱՄՆ պետքարտուղարի մամլո խոսնակ Մերի Հարֆն էլ իր կողմից նշել է. «Ռուսաստանն անմիջական պատասխանատվություն է կրում հարձակումները կանխելու և զինադադարն ինչպես հարկն է չպահպանելու հարցում»,- հաղորդում է Վաշինգտոն փոստը:

Զինադադարը̦ որը հայտնի է որպես Մինսկ II համաձայնագիր̦ ստորագրվել է այս տարվա փետրվարի 12-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Ուկրաինայի̦ Ռուսաստանի̦ Ֆրանսիայի ու Գերմանիայի կողմից: Համաձայնագրի մեջ գլխավորապես նշվում էր այն մասին̦ որ տարածաշրջանում անվտանգություն հաստատելու առաքելությունից ելնելով` պետք է անմիջապես հետ քաշվեն բոլոր տեսակի ծանր զենք-զինամթերքը: Սակայն ուկրաինական կողմը խոստովանել է̦ որ Մարինկայի միջադեպի ժամանակ իրոք կիրառել են արգելված զենքերը  զուտ ինքնապաշտպանությունից ելնելով:

Այնուամենայնիվ̦ դեռևս մինչև վերջ չի պարզվել̦ թե իրականում ով է պաշտպանվել̦ ով է հարձակում գործել̦ կամ հրահրել: Տեսակետները տարբեր են̦ իսկ Մարինկայում հենց այս պահին էլ խիստ լարված իրավիճակ է տիրում̦ ինչի արդյունքում ՆԱՏՕ-ն արտահերթ քննարկման է մտցրել հարցը̦ թե արդյո՞ք արժե խաղաղապահ ջոկատ ուղարկել Ուկրաինա:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: