ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինայի ԱԳ նախարար. Տեսականորեն անհնար է վերականգնել Ռուսաստանի հետ նախկին հարաբերությունները

Ուկրաինայի ԱԳ նախարար Պավլո Կլիմկինը հայտարարել է, որ անհնար է համարում Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների վերականգնումը, հայտնում է Sputnik New-ը:  

«Պետք է հասկանալ, որ Ռուսաստանի Դաշնության հետ հնարավոր չէ վերսկսել  բարիդրացիական հարաբերություններ, ոչ թե նրա համար, որ մենք դա չենք ուզում, այլ դա տեսականորեն անհնար է» ,- նշել է Կլիմկինը Կիևում տեղի ունեցած Ուկրաինա-ՆԱՏՕ միջխորհրդարանական խորհրդի հանդիպման ժամանակ:

«Հեռանկարը, համաձայն որի՝ որոշակի կայունացման փուլից հետո մենք կարող ենք վերադառնալ Ռուսաստանի հետ մեր նախկին հարաբերություններին, ըստ իս՝ տանում է ոչ մի տեղ»,- հավելել է նախարարը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    14 C°
     
    24°  13° 
    05.05.2024
    20°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: