ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՀ-ն գոհ է Իսպանիայի տնտեսական առաջընթացից

Արժույթի միջազգային հիմնադրամը բավական լավատեսորեն է տրամադրված Իսպանիայի տնտեսական վերականգնման հանդեպ՝ չնայած նշում է, որ դեռ բազմաթիվ բարեփոխումներ կան այստեղ անելու։ Երկրում դեռ շարունակում է շատ բարձր մնալ գործազրկությունը։  

«Իսպանիան մեծ արագությամբ վերականգնվում է, աշխատատեղերի ստեղծման գործընթացն էլ է արագացել, չնայած դեռ խիստ բարձր է մնում գործազրկության տոկոսը», - նշված է Իսպանիայի տնտեսության վերաբերյալ ԱՄՀ վերջին վերլուծական զեկույցում, որը հրապարակվել է հունիսի 8-ին։  «Սկսած 2014 թվականի կեսերից ավելի քան կես միլիոն նոր աշխատատեղեր են ստեղծվել երկրում, բայց 5 միլիոնից ավել իսպանացիներ՝ այդ թվում բազմաթիվ երիտասարդներ, շարունակում են գործազուրկ մնալ»,- ասված է զեկույցում։

Նավթի գների անկումը, եվրոյի արժեզրկումը, ինչպես նաև Եվրոպական կենտրոնական բանկի կողմից Իսպանիային ցույց տված մշտական աջակցությունն այն ցանկալի նախադրյալներն են եղել, որոնք փաստորեն օգնել են երկրին տնտեսության վերականգնման դժվարին ճանապարհին, և կանխատեսած տնտեսական աճը հասել է  3.1 տոկոսի՝ համեմատած 2.5-ին, որ դեռ ապրիլին էին կանխատեսում, հայտնում է իսպանական The Local–ը:

Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած զեկույցում արվել են նաև մի շարք առաջարկներ՝ կապված Իսպանիայում փոքր ու միջին ձեռնարկություններին օգնելու և նրանց զարգացման ճանապարհին խոչընդոտները վերացնելու հետ, ինչպես նաև նախաձեռնություն է եղել իսպանական բանկային համակարգի և դրա ամրապնդմանը հնարավորինս նպաստելու գործում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: