ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիան և Ֆրանսիան պատասխանատու են Մինսկի գործընթացի համար. Մերկել

Գերմանիան և Ֆրանսիան պատասխանատվություն են կրում «նորմանդական քառյակի» շրջանակում Մինսկի գործընթացի համար, Ուկրաինայի հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Ընտանեկան ձեռնարկությունների հիմնադրամի կազմակերպած համաժողովում՝ փոխանցում է РИА Новости-ն։

«Արտգործնախարար Շտայնմայերը և ես, ինչպես նաև ֆրանսիացի նախագահը, մեզ պատասխանատու ենք զգում «նորմանդական ձևաչափի» համար, այսինքն՝ Մինսկի գործընթացի։ Ես նաև կրկնում եմ, որ մենք լավ հարաբերություններ ենք ցանկանում Ռուսաստանի հետ, սակայն չենք կարող ճանաչել միջազգային իրավունքի խախտումը»,- ասել է Մերկելը։

«Մենք կգտնենք քաղաքական լուծում, ռազմական լուծում չի կարող լինել, ես դրանում խորապես համոզված եմ»,- հավելել է Մերկելը։

Կանցլերի խոսքով՝ անվտանգության համակարգը, որը ստեղծվել է Ուկրաինայի արևելքում Մինսկի պայմանավորվածությունների արդյունքում, շարունակում է չափազանց փխրուն մնալ։ «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հասնենք հակամարտության քաղաքական կարգավորման»,- հավելել է Մերկելը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: