ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է Բաքվում կայացող Եվրոպական խաղերին

Այսօր՝ հունիսի 12-ին, Երևանի ժամանակով ժամը 19-ին կկայանա Առաջին Եվրոպական Ամառային խաղերի բացման հանդիսավոր արաողությունը: Հայաստանը շքերթին կմասնակցի 7 հոգանոց խմբով: Բացման հանդիսավորարարողության ժամանակ  մեր Եռագույնը  կտանի պատվիրակության ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը:

Եվրոպական խաղերին մասնակցող հայկական պատվիրակության մեջ ընդգրկված են 23 մարզիկներ, ովքեր, կախված մրցումների ժամանակացույցից, առանձին խմբերով կմեկնեն Բաքու: Առաջինը ելույթ կունենան հունահռոմեական ըմբշամարտիկները:

Նշենք, որ հայ մարզիկների՝ Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին մասնակցելու հարցը բավականին երկար ժամանակ քննարկումների առարկա էր դարձել: Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն Հայաստան այցելության ժամանակ հավաստիացրել է, որ ադրբեջանական իշխանությունները երաշխավորում են հայ մարզիկների անվտանգությունը Բաքվում: Նմանատիպ բազմաթիվ երաշխիքների արդյունքում հայկական կողմը որոշեց մասնակցել Եվրոպական խաղերին: Պատրիկ Հիկեն այս կապակցությամբ հայտարարել էր, որ սպորտը հաղթեց քաղաքականությանը:

Այսօր Եվրոպական առաջին խաղերի բացմանը նվիրված մամլո ասուլիսի ժամանակ Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարար, Եվրոպական խաղերի Օպերացիոն կոմիտեի գործադիր տնօրեն Ազադ Ռահիմովը ևս մեկ անգամ հավաստել է հայ մարզիկների անվտանգությունը ապահովելու Բաքվի հանձնառությունը, հայտնում է  Sputnik լրատվական գործակալության ադրբեջանական ծառայությունը: «Միջազգային միջոցառումների կարգավիճակը նախատեսում է բոլոր երկրների ներկայացուցիչների մասնակցությունը: Դրա հետ կապված՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև մշակվել է որոշակի մեխանիզմ: Կա նամակ, որը պետական մակարդակով երաշխավորում է հայ մարզիկների անվտանգությունը, և դա բավական է»,- նշել է Ռահիմովը՝ հավելելով, որ «Բաքվում Եվրոպական առաջին խաղերին Հայաստանի պատվիրակության մասնակցելը նմանատիպ առաջին դեպքը չէ»:

Հայկական պատվիրակության անվտանգությունը Բաքվում պետական մակարդակով ապահովելու մասին հավաստում է նաև հայկական պատվիրակությունը: Այսպես, news.am-ի հետ զրույցում հայկական պատվիրակության մամլո խոսնակ Կարեն Գիլոյանը նշել է, որ հայ մարզիկների անվտանգությունն ապահովված է, և անհանգստանալու կարիք չկա:

Չնայած պաշտոնական Բաքվի անվտանգության երաշխիքներին՝ ավելի վաղ հայկական պատվիրակության հասցեին հնչեցվել էին սպառնալիքներ: Ադրբեջանցիներին հատկապես վրդովեցրել էր, այն փաստը, որ Բաքուն՝ այլ պատվիրակությունների մասնակցության ծախսերի հետ միասին, հոգալու է նաև հայկական պատվիրակության ծախսերը: Սակայն նշենք, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն կտրականապես հրաժարվել է Բաքվի ֆինանսական աջակցությունից:  Այնուամենայնիվ, բացառել հակահայկական ելույթներ, նախաձեռնություններ՝ հատկապես հայ մարզիկների ելույթի ժամանակ չարժե: Մեր հարևանները վաղուց արդեն ցույց են տվել իրենց ոչ քաղաքակիրթ լինելու ազգային գիծը:

 



Ստորև ներկայացնում ենք մեր մարզիկների մասնակցությամբ մրցումների ժամանակացույցը:

Թաեքվոնդո

Արման Երեմյան (80 կգ)
Մրցելույթը` հունիսի 18-ին
Մարզիչ` Վարդան Վարդանյան

 

Հրաձգություն

  • Հրաչիկ Բաբայան (հրացան)
  • Նորայր Առաքելյան (ատրճանակ)

Մրցելույթները ` հունիսի 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին
Գլխավոր մարզիչ` Սեյրան Նիկողոսյան 

 

Սամբո

  • Տիգրան Կիրակոսյան (57կգ)
  • Աշոտ Դանիելյան (90կգ)
  • Սոսե Բալասանյան (52կգ)

Մրցելույթները` հունիսի 22-ին
Գլխավոր մարզիչ` Լևոն Հայրապետյան, մարզիչներ` Էռնեստ Միրզոյան, Հովիկ Խոջոյան, Վիկտորյա Լավրենովա

 

Ձյուդո

  • Հովհաննես Դավթյան (60կգ)
  • Դավիթ Նիկողոսյան (73կգ)
  • Ժաննա Ստանկևիչ (52կգ)

Մրցելույթները` հունիսի 25-ին և 26-ին
Գլխավոր մարզիչ` Տիգրան Բաբայան, մարզիչ` Դավիթ Խիթարյան 

 

Բռնցքամարտ

  • Արտյոմ Ալեքսանյան (49կգ)
  • Նարեկ Աբգարյան (52կգ)
  • Արամ Ավագյան (56կգ)
  • Սամվել Բարսեղյան (60կգ)
  • Հովհաննես Բաչկով (64կգ)
  • Նիկոլ Հարությունով (81կգ)

Առաջին մրցելույթները` հունիսի 16-ին, 17-ին, 18-ին, 19-ին
Եզրափակիչները` հունիսի 25-ին և 27-ին
Գլխավոր մարզիչ` Կարեն Աղամալյան, մարզիչներ` Արման Հարությունյան, Վյաչեսլավ Հարությունով

 

Ազատ ըմբշամարտ

  • Գարիկ Բարսեղյան (57կգ)
  • Դավիթ Սաֆարյան (65կգ)
  • Մուսա Մուրթազալիև (86կգ)
  • Լևան Բերիանիձե (125կգ)
  • Գրիգոր Գրիգորյան (74կգ)
  • Վոլոդյա Ֆրանգուլյան (61կգ)

Մրցելույթները` հունիսի 17-ին և 18-ին
Գլխավոր մարզիչ` Արայիկ Բաղդադյան, մարզիչներ` Հովսեփ Հովսեփյան, Աբդուլլա Մոհամեդով, Արթուր Պետրոսյան

 

Հունահռոմեական ըմբշամարտ

  • Ռոման Ամոյան (59կգ)
  • Կարապետ Չալյան (75կգ)
  • Մաքսիմ Մանուկյան (85կգ)
  • Միհրան Հարությունյան (66կգ)

Մրցելույթները` հունիսի 13-ին և 14-ին
Գլխավոր մարզիչ` Սամվել Գևորգյան, մարզիչներ` Էդվարդ Սահակյան, Արթուր Պետրոսյան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: