Հայաստանը կօգտվի ԵԱՏՄ սպասվելիք Նավարկության համաձայնագրից
ԵԱՏՄ կողմից ներդրվող համագործակցության գործիքների շարքում այսօր արդեն անդամ-երկներին առաջարկվում է որակապես նոր հնարավորություն՝ Նավարկության մասին համաձայնագիր, որն անդամ-երկրները կստորագրեն մինչև ընթացիկ տարվա վերջ:
Չի բացառվում, որ այս լուրը շատերի մոտ առաջացնի Հայաստանի համար «անպետք» համաձայնագրի զգացողություն. չէ՞ որ մենք չունենք ելք դեպի ծով: Մինչդեռ այն մեզ համար կարող է նոր հնարավորություններ բացել:
Նախ, առաջին զգացողությամբ ԵԱՏՄ երկրներն իրենց տնտեսական ինտեգրացիոն գործընթացների ձևավորման ու զարգացման ընթացքում առաջնահերթ շեշտը դրել են փոխադարձ առևտրի վրա:
Միաժամանակ, անդամ երկրներից երեքն ունեն ելք դեպի ծով, ուստի նմանօրինակ համաձայնագիրն ավելի քան սպասված էր: Ընդ որում, այդ երեք երկրներին է պատկանում ամբողջ ԵԱՏՄ առևտրաշրջանառության առյուծի բաժինը: Ի՞նչ է ստացվում: ԵԱՏՄ երեք խոշորագույն առևտրային գործընկերները միմյանց հետ կնքում են ծովային համաձայնագիր` ստանալով ազատ ելումուտ միմյանց ջրային տարածքներ, իսկ սա նշանակում է ջրային ուղիներով ապրանքների ազատ տեղաշարժ, փոխադարձ առևտրային գործընթացների պարզեցում: Սա պարզապես չի կարող դրական ազդեցություն չթողնել ԵԱՏՄ ողջ առևտրային հարաբերությունների կարգավորումների վրա:
Վստահորեն կարելի է ասել, որ դեպի ծով ելք չունեցող Հայաստանը ևս կօգտվի համաձայանգրից: Ի՞նչ ձևով: Տեսեք, սա հնարավորություն է հայ արտադրողի համար դուրս գալու ծովային ապրանքաշրջանառության՝ եթե ոչ անմիջապես ՀՀ տարածքից, ապա գոնե դեպի ծով ելք ունեցող ԵԱՏՄ անդամ որևէ այլ երկրի տարածքից:
Եթե, օրինակ, նախկինում ՀՀ-ից արտահանվող ապրանքները ռուսական շուկայում «վերջին հանգրվան» էին ստանում և արդեն ՌԴ տարածքից դուրս գալն այլ երկիր մնում էր ՌԴ հայեցողության վրա (ինչը հասկանալի պատճառներով չէր աշխատում ի օգուտ հայ արտադրողի), ապա արդեն այդ համաձայնագրին անդամակցելուց հետո, ենթադրվում է, որ Հայաստանն իրավունք կունենա իր ապրանքը դեպի ծով ելք ունեցող ԵԱՏՄ այս կամ այն երկրի ջրային տարածքով ազատ տեղափոխել ԵԱՏՄ այլ երկիր: Ավելի պարզ ասած, ցանկացած արտահանող հայկական տնտեսվարող սուբյեկտ կարող է ցամաքային ուղիներով իր ապրանքը հասցնել ՌԴ, որտեղից էլ ջրային ուղիներով անարգել հասնել, օրինակ՝ Ղազախստան:
Եթե համաձայնագիրն այս մասով գործի, ապա հայկական կողմը շահագրգիռ կլինի կամ ձեռքբերելու կամ կառուցելու սեփական բեռնատար նավեր և մարքեթինգային միջոցառումներ իրականացնել ոչ միայն ԵԱՏՄ այն երկներում, որոնց հետ հնարավորություն ունի իրականացնել ցամաքային առևտուր, այլ նաև ԵԱՏՄ մյուս երկրներում, որտեղ, կունենա իր ապրանքի համար թիրախավորված շուկա: Իսկ սա, իր հերթին, նշանակում է առնվազն երկու ոլորտների զարգացում և հայկական ապրանքների լայն սպառման հնարավորություն ԵԱՏՄ ողջ տարածքում:
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ երկարաժամկետ վարկային վարկանիշը S&P Global Ratings–ը բարձրացրել է Այն, ըստ S&P–ի, մի կողմից արտացոլում է Հայաստանի տնտեսական աճի լավ հեռանկարները և բյուջետային ցուցանիշների բարելավումը,...
- Fitch գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը Նշվել է, որ վարկանիշի բարձրացումը հենվում է մի շարք կարեւոր գործոնների վրա, որոնց թվում Fitch-ը նշել է կայուն տնտեսական...
- Հայաստանից Wildberries-ում ապրանքների վաճառքը 2023թ-ի առաջին կիսամյակում աճել է 50%-ով Վաճառքի թոփ հնգյակում են սնունդը (163,6 մլն ռուբլի կամ 687.12 մլն դրամ), կոշիկը (135 մլն ռուբլի կամ 567 մլն դրամ), հագուստը...
- Հայաստանից ցորենի և ձեթի արտահանումն արգելվեց 6 ամսով Որոշումն ընդունվել է Հայաստանի պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովման համատեքստում։
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՀՀ-ում նվազեցվեց ԿԲ սպասումների գործողության վրա ազդող գործոնների, հիմնականան մեսիջների և ձևավորված սպասումների շուրջ «Հայացք»...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ