ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-Ռուսաստան-Ուկրաինա գազային հանդիպումը կկայանա հունիսի 29-ին

Հունիսի 22-ին Ուկրաինայի էներգետիկայի նախարար Վլադիմիր Դեմչիշին հայտարարել է, որ ԵՄ-Ռուսաստան-Ուկրաինայի՝ գազ մատակարարելու հարցերի շուրջ բանակցությունները շարունակելու   եռակողմ հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 29-ին:

Նրա խոսքերով՝ հունիսի 29-ի հանդիպումը լինելու է նախարարների մակարդակով, և կողմերը հույս ունեն, որ առաջ կտանեն իրենց դիրքորոշումները:

Դեմչիշին նշել է, որ մինչ այդ խոսել է նաև Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարոս Շեֆչովիչի հետ, ով հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ուկրաինայի և Ռուսաստանի հետ հունիսի 29-ին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ես նաև զրուցել եմ ՌԴ էներգետիկայի նախարար Նովակի հետ: Նա ասել է, որ իրենց կողմից հանդիպումը սկզբունքորեն ծրագրված է եղել հունիսի 29-ին», - ասել է Դեմչիշին լրագրողներին:

 Սակայն, պետք է նշել, որ ռուսական կողմը դեռևս չի հաստատել այս տեղեկությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: