ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անիի ավերակներում Տիգրան Համասյանի համերգը զայրացրել է թուրք ազգայնականներին

Աշխարհահռչակ ջազային դաշնակահար Տիգրան Համասյանը Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Թուրքիայի, Հայաստանի, Վրաստանի, Լիբանանի, Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեդիայի, Չեխիայի, Բրիտանիայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի 100 եկեղեցիներում «Լոյս ի լուսոյ» խորագրով համերգի շրջանակներում, որոնց ժամանակ ներկայացվում են  հայ ազգային երաժշտության նմուշներ, Հայաստանի պետական կամերային երգչախմբի ուղեկցությամբ նախօրեին Վանի Աղթամար կղզում համերգ է տվել:  Մինչ այդ՝ հունիսի 21-ին, նա համերգով հանդես էր եկել Անիի ավերակներում։ Հարկ է նշել, որ Համասյանի՝ Կարսի նահանգում կայացած համերգը զայրացրել է թուրք ազգայնականներին: Այս մասին գրում է թուրքական Hurriet-ը:

Կարսի քաղաքապետ Մուրթազա Քարաչանթան զայրացած հայտարարություն է տարածել՝ Անիի ավերակներում 90 րոպե տևողությամբ Համասյանի և Երևանի կամերային երգչախմբի համերգի կապակցությամբ: Քարաչանթային հատկապես զայրացրել է, որ Համասյանի հագուստը համերգի ժամանակ նման է եղել հոգևորականի հագուստի: «Ինչ-որ մեկը մեր Կարսի բերդում հայկական դրոշ է պարզել, համերգ է տալիս, սակայն դա ի՞նչ արվեստ է։ Ինչո՞ւ են հոգևորականների հագուստով։ Այդտեղ թաքնված իմաստը մեզ էլ կբացատրե՞ք»,- ասել է թուրք ազգայնականը։ Նա նաև համերգին մեծ ուշադրություն դարձրած լրագրողներին մեղադրել է հայերի հետ միասին լինելու համար։

Թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» շարժման Կարսի թևի առջնորդ Թոլգա Ադըգյուզելը Անիի ավերակներում Համասյանի համերգից հետո սպառնալիք է հնչեցրել Կարսի հայերի հասցեին, տեղեկացնում է Ermenihaber.am՝ վկայակոչելով թուրքական  Radikal-ին: Ադըգյուզելը մամլո ասուլիսի ժամանակ սպառնացել է բոլոր այն հայերին, ովքեր իրենց «այդքան ազատ են զգում Թուրքիայում»: Նա նաև մեղադրել է բոլոր թուրք լրագրողներին և պաշտոնյաններին, ովքեր աջակցում են հայերի ակտիվությանը Թուրքիայում: Թուրք ազգայնականը կոչ է արել հայերին «չփորձել թուրքերի համբերությունը»:

Ավելացնեք, որ նման սպառնալիքները որևէ կերպ չեն անդրադարձել Տիգրան Համասյանի համերգային ժամանակացույցի վրա: Այսպես, այսօր կայանալու է Տիգրան Համասյանի համերգը Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում։ Հունիսի 27-ին Համասյանը կնվագի Կեսարիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, ապա՝ Ստամբուլում։ Աշխարհահռչակ երաժշտի համերգային այս շարքը կավարտվի հունիսի 30-ին:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    22°  13° 
    05.05.2024
    21°  11° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: