ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կդառնա՞ հունիսի 30-ը բեկումնային Իրանի համար

Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնագրի վերջնաժամկետը լրանում է այսօր, սակայն բանակցություններն Իրանի և «Վեցյակի» միջև Վիեննայում շարունակվում են: Sputnik գործակալությունը, վկայակոչելով բանակցություններին մոտ իր աղբյուրին հայտնում է, որ այժմ բանակցություններ են ընթանում Իրանի արտգործնախարար Մահմուդ Զարիֆի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի միջև: «Առաջընթաց կա պատժամիջոցների չեղարկման հարցում», - նշել է գործակալության աղբյուրը;

Նշենք, որ «Վեցյակը» և Իրանը բանակցությունների ընթացիկ փուլում առայժմ չեն կարողացել պայմանավորվել հենց պատժամիջոցների վերացման կարգի հարցում: France Presse գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ-ի պատվիրակությունում իր աղբյուրին, գրում է, որ բանակցությունների ավարտական փուլում տարաձայնությունների մյուս առարկան արդեն կարգավորված է. Թեհրանը համաձայնվել է թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին ստուգումներ անցկացնել իր օբյեկտներում՝ բացառությամբ մի քանի ռազմական օբյեկտների:

Մեկնաբանելով ձեռք բերված համաձայնությունը՝ նա նշել է, որ ԱՄՆ-ը ևս չէր թույլատրի իր ռազմական գաղտնի օբյեկտներում կողմնակի դեմքերի, այդ իսկ պատճառով չի կարող դա  պնդել Իրանի հետ բանակցություններում: Սակայն նա ընդգծել է, որ կասկածի դեպքում ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կսկսեն բանակցությունները այդ օբյեկտներում ստուգումներ անցկացնելու թույլտվության համար:

Բանակցություններում առաջնընթացի մասին նշում է նաև իրանական պատվիրակության ղեկավար, Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արագչին: Այս մասին նա նշել է «Ալ Ալամ»-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ որոշ հարցերի շուրջ տարաձայնությունները պահպանվում են: Նա նշել է, որ համաձայնագրի հիմնական տեքստին ամրագրվելու է մի քանի հավելված, որոնցից որոշներն արդեն համաձայնեցված են: Սակայն Արագչին ընդգծել է, որ բանակցությունների ընթացքը բարդացնում են Արևմուտքի՝ Լոզանի համաձայնագրից չբխող պահանջների ներկայացումը:

Ավելացնենք, որ տարբեր արևմտյան դիվանագիտական աղբյուրներ նշում են, որ կողմերին չի հաջողվի այսօր համաձայնագիր կնքել Իրանի միջուկային ծրագրի շուրջ և բանակցությունները կշարունակվեն նաև առաջիկա օրերին:

Միջազգային միջնորդների «Վեցյակը» և Իրանն աշխատում են միջուկային ծրագրի վերջնական համաձայնությունների շուրջ: Համաձայն ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածությունների՝ վերջնական փաստաթուղթը պետք է պատրաստ լիներ մինչև հունիսի 30-ը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 94%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    22°  12° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: