ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Համացանցում Հունաստանի տնտեսությունը փրկելու համար գումար են հավաքում

IndieGoGo կրաուդֆանդինգյան ցանցում բրիտանացի Թոմ Ֆինիի նախաձեռնությամբ դրամահավաք է կազմակերպվել Հունաստանի տնտեսության վերականգնման համար, տեղեկացնում է BBC-ն: Դրամահավաքը սկսելուց ի վեր 3 օրում օգտատերերը հավաքել են մոտ հազար եվրո:

«Դա կատակ չէ: Կրաուդֆանդինգը իսկապես կարող է օգնել: Ես հոգնել եմ՝ տեսնելով, թե ինչպես է հունական ճգնաժամը փուլից փուլ տեղափոխվում, քանի դեռ քաղաքական գործիչները դանդաղում և տատանվում են: Դա ազդում է հասարակ մարդկանց կյանքի վրա»,-մեկնաբանում է 29-ամյա բրիտանացին:

Նախաձեռնությունը սկսվել է անցած կիրակի: Նպատակն է հավաքել 1.6 մլրդ եվրո մինչև հուլիսի 7-ը: Նվազագույն՝ 3 եվրո օգնություն տվողին Ֆինին խոստանում է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի մակագրությամբ բացիկ, 6 եվրո տվողին՝ հունական աղցան, 25 եվրոյի դիմաց՝ մեկ շիշ հունական գինի:  

Հուլիսի 5-ին նախատեսվում է Հունաստանում ռեֆերենդում անցկացնել վարկատուների պահանջները ընդունել-չընդունելու վերաբերյալ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: